Վիլլիամ Արթհանիանի մեդիատարածք

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Հյուսիսային դպրոց, 3.1 դասարան

Month: April 2024

Փայտարվեստի թանգարան

Ես այսօր իմ դասարանի հետ գնացել էի փայտարվեստի թանգարան: Շատ հետաքրքիր էր ինձ համար պատրաստաց ալյուրաղացը: Երկու կլոր քար մեջտեղը անցք են արել բռնիչը փայտից են պատրաստել, գյուղացիք ցորենը լցնում են այդ անցքի մեջ, պտտում են բռնիչով երկար և ստանում են ալյուր, հետո հաց են թխում: Գեղեցիկ էին տարբեր չափսի գդալները և շերեփները: Թանգարանում կար 1985 և 1986 թ. թ. մանկական օրորոցներ: Իմ մայրիկս և քեռիս մեծացել են այդպիսի օրորոցում: Փայտից պատրաստված մարդկանց դեմքերն շատ գեղեցիկ էին: Ես անպայման երկրորդ անգամ կգնամ այդ թանգարանը:

Մեղվի մասին տեղեկություն

Մեղրատու (ընտանի) մեղուն թաղանթաթևավորների կարգի մեղվանմանների ընտանիքի մեղուների ցեղի միջատ է։ Մեղուները մեղրատու բույսերի ծաղիկների նեկտարից պատրաստում են մեղր։ Մարդիկ վաղուց են գնահատել մեղրի արժեքավոր հատկությունները և ընտելացրել մեղուներին։ Սրանք գրեթե ընտանի են և ապրում են մեղվանոցներում՝ փեթակների մեջ (վայրի մեղուներն ապրում են փչակներում, քարայրերում և ժայռերի ծերպերում)։ Մեղրը ստանում են փեթակում եղած մոմեղեն բջիջներից՝ մեղրահացից (մոմահաց)։ Միայն 1 փեթակից ստացվում է մինչև 20–25 կգ մեղր։ Մեղվաընտանիքը կենսաբանական ամբողջություն է, որտեղ բոլոր անհատները փողկապված են և ընդունակ չեն ինքնուրույն գոյության։ Բաղկացած է 1 մայր մեղվից, 60–80 հզ. աշխատավոր մեղուներից և մի քանի հարյուր (երբեմն՝ հազար) բոռերից։ Աշխատավոր մեղուն ապրում է 26–40 օր։ Ձմռանը մեղուները չեն քնում և սնվում են իրենց պատրաստած մեղրով։ Այդ նպատակով էլ մեղրը քամելիս մեղվապահը մեղուներին ձմռան պաշար է թողնում։

Մանուշակ

Powered by WordPress & Theme by Anders Norén

Skip to toolbar