Վիլլիամ Արթհանիանի մեդիատարածք

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Հյուսիսային դպրոց, 3.1 դասարան

Month: April 2025 (Page 1 of 2)

Գումարման զուգորդական հատկությունը

Դասարանական առաջադրանքներ

1․ Հաշվի՛ր օգտագործելով գումարման զուգորդական հատկությունից։

700+630+70 = 630 + 70 + 700 = 1400

415+392+8 = 392 + 8 + 415 = 815

5440+60+493+7 = 5500 + 500 = 6000

2․ Հաշվի՛ր տրված կողմերով քառանկյան պարագիծը՝ օգտվելով գումարման զուգորդական հատկությունից։ 13sm   P=(3սմ1մմ+3սմ9մմ)+(3սմ6մմ+2սմ4մմ)=13սմ

3․ Մեծ միավորներից մեկն արտահայտի՛ր փոքր միավորով։

33մ6դմ = 32մ6դմ

2տ5ց = 1տ15ց

23ց15կգ = 23ց115կգ

32կգ50գ = 31կգ105գ

4․ Երկու կից հողամասերից մեկի մակերեսը 225մ2-ով մեծ է մյուի մակերեսից։ Որքա՞ն է հողամասերից յուրաքանչյուրի մակերեսը, եթե դրանց մակերեսները միասին 2445մ2 է։ 2445 – 225 = 2220       2220 : 2 =  1110      1110 + 225 = 1335      

Պատ․ 1335, 1110

5․ Համեմատի՛ր

7կգ850գ < 8կգ200գ

8տ40կգ < 8տ400գ

90տ10ց = 91տ

75ց32կգ = 7տ532կգ

6․ Հայկի մտապահած թվին գումարելով 64՝ կստանանք Արայի մտապահած թիվը։ Ո՞ր թվերն են մտապահել նրանք, եթե այդ թվերի գումարը 2344 է։

2344 – 64 = 2280       2280 : 2 = 1140     1140 + 64 = 1204

7․ Երկու թվերից մեկը մյուսից մեծ է 25-ով։ Գտի՛ր այդ թվերը՝ գիտենալով, որ դրանց գումարը 425 է։

425 – 25 = 400        400 : 2 = 200      200 + 25 = 225

8․ Երեք հավասար թվերի գումարը 600 է։ Որքա՞ն է այդ թվերից երկուսի գումարը։

600 : 3 = 200       200 + 200 = 400         

9․ Ի՞նչ թվանշանով կարող է վերջանալ 5 իրար հաջորդող բնական թվերի արտադրյալը։

10, 11, 12, 13, 14

10․ Հաշվի՛ր, թե քանի թվանշան է պետք բոլոր քառանիշ թվերը գրելու համար։

9000 x 4 = 36000    

Տնային առաջադրանքներ

1․ Հաշվի՛ր օգտագործելով գումարման զուգորդական հատկությունից։

120+800+200+40=120+800+240=1160

330+700+300+15=330+700+315=1345

4550+50+395+5=4550+50+400=5000

2․ Հաշվի՛ր տրված կողմերով քառանկյան պարագիծը՝ օգտվելով գումարման զուգորդական հատկությունից։ P=(3սմ3մմ+1սմ7սմ)+(3սմ2մմ+2սմ8մմ)= 11սմ

3․ Մեծ միավորներից մեկն արտահայտի՛ր փոքր միավորով։

20օր12ժ = 19օր36ժ

21ժ15ր = 20ժ75ր

45ր18վ = 44ր78վ

32կմ6մ = 31կ106մ

11մ8սմ =10մ108սմ

4․ Կարենը խաղողի համար վճարեց 450դրամով ավելի, քան դեղձի համար։ Նա որքա՞ն վճարեց մրգերից յուրաքանչյուրի համար, եթե ընդամենը վճարեց 2650 դրամ։

2650 – 450 = 2200   2200 : 2 = 1100     1100 + 450 = 1550

5․ Համեմատի՛ր

5կմ400մ < 6կմ200մ

8մ40սմ = 8մ4դմ

5մ75սմ > 5մ7դմ

12դմ8սմ = 128սմ

6․ Լալայի մտապահած թվից հանելով 45՝ կստանանք Աննայի մտապահած թիվը։ Ո՞ր թվերն են մտապահել նրանք, եթե այդ թվերի գումարը 2349 է։

2349 + 45 = 2394     2394 : 2 = 1197      1197 – 45 = 1152

7․ Երկու թվերից մեկը մյուսից փոքր է 35- ով։ Գտի՛ր այդ թվերը՝ գիտենալով, որ դրանց գումարը 435 է։

435 – 35 = 400     400 : 2 = 200      200 + 35 = 235     235, 200

8․ Երեք թվերի գումարը 500 է։ Դրանցից երկուսի գումարը բույնպես 500 է։ Ո՞րն է երրորդ թիվը։

500 – 500 = 0

9․ Կարո՞ղ է արդյոք 10 հավասար թվերի գումարը վերջանալ 8 թվանշանով։ Ոչ

10․ Հաշվի՛ր DB հատվածի երկարությունը՝ գիտեալով, որ․

AC=41մմ,  AD=16մմ, BC=9մմ։ DB=AC-(AD+BC)=41-(16+9)=16մմ

 Put Do or Does

   Do I  sing well?
 Do you play football?
 Doeshe read books?
 Does she speak English?
 Does it eat bananas?
  Do theyplay video games?
 Do you travel by bus?
  Do they go to school?
 Does your teacher live in London?
 Do dogs like cats?

 Choose the right option

 I      live      live, lives in Australia.
 You    live    live, lives  in Mexico.
 He     lives      live, lives  in Brazil.
 She      lives       live, lives  in Italy.
 It  lives   live, lives in Africa.
 We  live  live, lives  in England.

Put do, does, don’t, doesn’t

1.     My mother likes chocolate, but she doesn’t like biscuits.

2.     What do the children wear at your school?

3.     Lynn’s father watches badminton on TV, but he doesn’t watch judo.

4.     Where do the Masons buy their fruit?

5.      does the cat like to sleep on the sofa?

6.     Dogs love bones, but they don’t love cheese.

7.     Where do Sam and Ben hide their CDs?

8.     We eat pizza, but we don’t eat hamburgers.

9.      does Mrs Miller read magazines?

10.   do the boys play cricket outside?

Choose the right option.

1. I usually go (go, goes) to school.
 2. They visit (visit, visits) us often.
 3. You  play (plays, play) basketball once a week.
 4. Tom works (works, work) every day.
 5. He always tell (tell,tells) us funny stories.
 6. She never helps (help,helps) me with that!
 7. Martha and Kevin swim (swim, swims) twice a week.
 8. In this club people usually dance (dances, dance) a lot.
 9. Linda takes care (take care, takes care) of her sister.
 10. John rarely leaves (leaves, leave) the country.
 11. We live (live,lives) in the city most of the year.
 12. Lorie travels (travel, travels) to Paris every Sunday.
 13. I bake (bake) cookies twice a month.
 14. You always teach (teach, teaches) me new things.
 15. She helps (help, helps) the kids of the neighbourhood.

Match the items on the right to the items on the left.

Choose the right option

I read                                                  read                         read                      
You read                                                  read                         reads                      
He reads                                                   read                         reads                      
She reads                                                  read                         reads                      
It reads                                                  read                         reads                      
We read                                                  read                         reads                      
You read                                                  read                         reads                      
They read                                                  read                         reads                      

Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված)

images

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հարյուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Բայց մենք (հասկանալ), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվածքը սիրով մի կախարդական հեքիաթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
  2. Եղբայր, հարյուր, պատմվածք, հեքիաթ։
  3. Ի՞նչ է նշանակում երևակայել բառը.

ա/ պատկերացնել
բ/ շինել
գ/ պատրաստել
դ/ կառուցել

  1. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները

 ա/ գեղեցիկ – սիրուն
բ/ շատ – բազում
գ/կախարդական – մոգական

դ/ մեծ – հսկա

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ սիրտ – պարզ

բ/ բարեկամ — բարդ

գ/ գեղեցկություն – պարզ

դ/ անգետ — ածանցավոր

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ գեղեցիկ — ածական

բ/ տխուր — գոյական

գ/ գառնուկ — գոյական

դ/ մոլորակ – գոյական

6. Փակագծերում նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին:

հասկանալ-հասկանում ենք

հիշել-հիշում եմ

վախենալ-վախենում եմ

ճանաչել-ճանաչում են

7.  Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Մեծահասակները թվեր շատ են սիրում:

8. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները։

Պատմողական-Մեծահասակները թվեր շատ են սիրում։

Հարցական– Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա:

9. Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին:

Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»։

10. Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.

ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում

բ/ արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին

գ/ բարեկամներին շուտ էին մոռանում

դ/ հեղինակի սիրտը ճմլվում էր

11․Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

ա/ ճիշտ հարցեր էին տալիս

բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին

12. Դու՛րս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան և  ներեն մեծերին:

Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Հայոց մայրաքաղաքները

Վաղարշապատ

Հայոց Վաղարշ I թագավորը (117-140թթ.), պարսպապատելով Վարդգեսավան հին բնակավայրը` վերանվանում է Վաղարշապատ և հռչակում մայրաքաղաք։ Վաղարշապատի միջնաբերդը համարյա համընկնում էր Էջմիածնի վանքի ներկայիս տարածքին։ Այնտեղ էին թագավորական պալատը, զորանոցները և այլ շինություններ։ Վաղարշապատի դերը հատկապես մեծացավ 4-րդ դարի սկզբին, երբ քրիստոնեության ընդունումից հետո` 303թ. այստեղ կառուցվեց Էջմիածնի Մայր տաճարը։ Նրա անունով էլ հետագայում քաղաքը կոչվեց Էջմիածին։ Դարեր շարունակ Վաղարշապատը հայոց հոգևոր կենտրոնն էր։ 1441թ.` հազարամյա ընդմիջումից հետո այստեղ վերահաստատվեց Ամենայն հայոց կաթողիկոսական աթոռը։

Վաղարշապատի միջնաբերդը և Էջմիածնի Մայր տաճարը

Դվին

4-րդ դարի 30-ական թթ. հայոց Խոսրով Կոտակ թագավորը Արտաշատից ոչ հեռու, բլրի վրա հիմնեց երկրի նոր մայրաքաղաքը` Դվինը (քաղաքն այդպես էր կոչվում համանուն բլրի անունով)։ Արշակունյաց թագավորության անկումից հետո Դվինը մարզպանական Հայաստանի կենտրոնն էր։ 5-րդ դարի երկրորդ կեսին, երբ կաթողիկոսական աթոռը Վաղարշապատից տեղափոխվեց այստեղ, Դվինը դարձավ նաև Հայաստանի հոգևոր, մշակութային կենտրոնը։ Այդ ամենի հետ Դվինը ևս մի կարևոր դեր կատարեց։ 4-5-րդ դարերում Հայաստանի քաղաքների մեծ մասն ավերվել էր։ Իսկ Դվինը, ընդհակառակը, վարչական կենտրոն լինելու շնորհիվ շարունակում էր մնալ որպես արհեստների և առևտրի խոշոր կենտրոն։ Արհեստագործության շատ ճյուղեր, որոնք այլ քաղաքներում գրեթե վերացել էին, Դվինում պահպանվեցին։ Այսպիսով, Դվինը դարձավ արհեստագործության ավանդույթները պահպանողն ու փոխանցողը։ Դվինի ավերակներն այժմ փռված են Արտաշատի Վերին Դվին, Ներքին Դվին, Հնաբերդ և այլ գյուղերի տարածքներում։

Դվին մայրաքաղաք

Բագարան, Շիրակավան, Կարս

Բագրատունյաց թագավորության օրոք Հայաստանը չորս մայրա քաղաք է ունեցել` Բագարան, Շիրակավան կամ Երազգավորս, Կարս և Անի։ 885թ. Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք դարձավ Բագարանը։ Այստեղ էր Բագրատունիների տոհմական դամբարանը։ Աշոտ I-ին հաջորդած Սմբատ I Բագրատունու օրոք մայրաքաղաք դարձավ Շիրակավանը, որը մինչ այդ նրա նստավայրն էր։ Ինչպես և Բագարանը, այն Շիրակում էր, Անիից ոչ հեռու, Ախուրյան գետի աջ ափին։ Բագրատունյաց հաջորդ գահակալը` Աշոտ Երկաթը, իր թագավորության վերջում եղբորը՝ Աբասին, նշանակեց Կարս քաղաքի կառավարիչ։ Աշոտ Երկաթից հետո թագավոր դարձած Աբասը չտեղափոխվեց Շիրակավան։ Բագրատունյաց Հայաստանի նոր մայրաքաղաք դարձավ Կարսը։ Կարսում Աբաս արքան մեծ շինարարություն սկսեց։ Կառուցապատվեց քաղաքի միջնաբերդը, որտեղ թագավորական պալատն ու այլ շինություններ էին։ Կարս գետի ափին կառուցվեց Ս. Առաքելոց Մայր եկեղեցին։ Դրանից հազար տարի հետո Եղիշե Չարենցն իր «Երկիր Նաիրի» վեպում հայրենի քաղաքի մասին կգրի. «Առաքելոց եկեղեցին ամենամեծ ու ամենանվիրական հրաշալիքն է, զարդն է, զարմանքն է այդ հնամյա քաղաքի»։

Կարսի բերդն և Առաքելոց եկեղեցին

Անի

Պատմիչներն Անի քաղաքն անվանել են «մեծ», «տիեզերահռչակ»։ Այդ անուններին Անին արժանացել է իր հրաշալի պալատների, տաճարների, կամուրջների և այլ կառույցների համար։ Տպավորիչ են անգամ նրա ավերակները։ Անին Բագրատունյաց Հայաստանի չորրորդ և վերջին մայրաքաղաքն էր։ Մայրաքաղաք դառնալուց հետո Անին այնպիսի թափով է զարգանում և ընդարձակվում, որ Սմբատ II արքան ստիպված է լինում կառուցել նոր պարիսպներ։ «Սմբատյան» կոչված այդ պարիսպների շուրջը երկուսուկես կիլոմետր և մինչև 10-12 մետր լայնությամբ խանդակ էր փորված, որը լցվում էր ջրով։ Պաշտպանական նպատակներից բացի` այն օգտագործվում էր նաև ոռոգման համար։ Պարիսպներն ունեին քանդակներ և արձանագրություններ։ Անիի գլխավոր դարպասի` Ավագ դռան վրա քաղաքի զինանշանն էր` վազող հովազի բարձրաքանդակը։ Պաշտպանական կարևոր նշանակություն ունեին նաև Անիի կամուրջները։ Դրանցից մեկը ափերի հետ կապվում էր շարժական տախտակամածների միջոցով։ Վտանգի դեպքում տախտակամածը բարձրաց վում էր։ Կար նաև քարանձավային և ստորգետնյա Անի` իր բնակարաններով, սրահներով ու խորշերով, որոնք հիանալի թաքստոցներ ու ծուղակներ էին։ Անիի գլխավոր փողոցը 4-5 մետր լայնություն ուներ։ Այս փողոցով էր անցնում ջրմուղի հիմնական գիծը։ Ջրմուղը ոչ միայն կավե, այլև երկաթե խողովակներ ուներ։ Անին եկեղեցաշատ քաղաք էր։ Քաղաքի մասին խոսելիս հաճախ ասվում էր՝ Անին հազար ու մեկ եկեղեցի ունի։ Քաղաքն ուներ իր համալսարանը, մատենադարանը։ Հայոց հռչակավոր մայրաքաղաքն արհեստի և առևտրի խոշորագույն կենտրոն էր։ Անեցի վաճառականները առևտուր էին անում Բյուզանդիայի, Պարսկաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և այլ երկրների հետ։ Հետագա դարերում Անին բազմիցս հարձակումների է ենթարկվել, ավերվել է և դարձյալ վերակառուցվել։ Պատերազմները, երկրաշարժերն ու այլ աղետները կամաց-կամաց քայքայեցին քաղաքը։ 16-րդ դարում այն սովորական մի գյուղ էր, իսկ երկու դար հետո այնտեղ այլևս բնակիչներ չկային։ Անին միջնադարյան Հայաստանի ամենալավ ուսումնասիրված քաղաքներից է։ Հայոց հռչակավոր մայրաքաղաքի մասին գրվել են տասնյակ գրքեր, բազմաթիվ երգեր, բանաստեղծություններ և գեղարվեստական այլ գործեր։

Անի քաղաքի պարիսպները


Հարցեր և առաջադրանքներ


1. Ո՞ւմ անունն են կրում Երվանդաշատը, Արտաշատը, Տիգրանակերտը, Վաղարշապատը։

Հայոց Վաղարշ I թագավորը (117-140թթ.), պարսպապատելով Վարդգեսավան հին բնակավայրը` վերանվանում է Վաղարշապատ և հռչակում մայրաքաղաք։
2. Հաջորդաբար թվարկե՛ք Բագրատունյաց Հայաստանի չորս մայրաքաղաքները։

Բագրատունյաց թագավորության օրոք Հայաստանը չորս մայրա քաղաք է ունեցել` Բագարան, Շիրակավան կամ Երազգավորս, Կարս և Անի։
3. Ի՞նչն է վկայում, որ Անին իր ժամանակի մեծ և զարգացած քաղաքներից էր։

Քաղաքի մասին խոսելիս հաճախ ասվում էր՝ Անին հազար ու մեկ եկեղեցի ունի։ Քաղաքն ուներ իր համալսարանը, մատենադարանը։ Հայոց հռչակավոր մայրաքաղաքն արհեստի և առևտրի խոշորագույն կենտրոն էր։ Անեցի վաճառականները առևտուր էին անում Բյուզանդիայի, Պարսկաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և այլ երկրների հետ։

Բակտերիաների դերը բնության մեջ

Մաս 1

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:
Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:  Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:
Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Բակտերիաները  տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

Մաս 2
Բակտերիաները բազմանում են մարմինը երկու մասի բաժանվելու  ճանապարհով:
Արագ բազմացող բակտերիաները կարող են կիսվել յուրաքանչյուր քսան րոպեն մեկ:
Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:   Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):
Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Որոշ բակտերիաներ, թափանցելով մարդու օրգանիզմ, առաջացնում են տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են տիֆը, խոլերիան, թոքախտը (տուբերկուլյոզը) և այլն:  Այդ բակտերիանե­րը վնասակար են: Նրանք կարող են օրգանիզմ թափանցել կեղտոտ սննդամթերքի և ջրի, ինչպես նաև վարակված օդի միջոցով:
Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները:
Բակտերիաների մասին գիտությունն ընդգրկված է մանրէաբանութ­յունում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների:
  2. Ամենուրեք կարելի է հանդիպել բակտերիաներ։
  3. Ի՞նչ գիտեք բակտերիաների  մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:
  4. Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:
  5. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:
  6. Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են:
  7. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:
  8. Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Բակտերիաները  տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:
  9. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:
  10. Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:   Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):
  11. Ինչու՞են բակտերիաներն անվանում մարդու և՛ բարեկամներ, և՛ թշնամիներ:
  12. Որոշ բակտերիաներ, թափանցելով մարդու օրգանիզմ, առաջացնում են տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են տիֆը, խոլերիան, թոքախտը (տուբերկուլյոզը) և այլն:  Այդ բակտերիանե­րը վնասակար են: Նրանք կարող են օրգանիզմ թափանցել կեղտոտ սննդամթերքի և ջրի, ինչպես նաև վարակված օդի միջոցով:
    Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները:
  13. Ի՞նչ  դեր ունեն բակտերիաները  բնության մեջ:

Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։

At the restaurant 

Customer: Thank you. What’s today’s special?

Waiter: Grilled chicken and cheese salad.

Customer: That sounds good. I’ll have that.

Waiter Would you like something to drink?

Customer: Yes, I’d like a Coke.

Waitperson: Thank you. (returning with the food) Here you are. Enjoy your meal!

Customer: Thank you.

Waiter: Can I get you anything else?

Customer: No thanks. I’d like the check, please.

Waiter: That’ll be $14.95.

Customer: Here you are. Keep the change!

Waiter Thank you! Have a good day!

Customer: Goodbye.

Vocabulary and phrases

  • Can I get you anything else?-Կարող ե՞մ ձեզ այլ բան առաջարկել։
  • Could I have a glass of water, please? Կարո՞ղ եմ մեկ բաժակ ջուր խմել, խնդրում եմ։
  • Could I have a menu, please? Կարո՞ղ եք մենյուն տալ։
  • Could you tell me where the restroom is? Որտե՞ղ է պետքարանը։
  • Do you have any vegetarian dishes? Բուսական ուտեստներ ունե՞ք։
  • Enjoy your meal! Վայեյեք ձեր ուտելիքը։
  • Have a good day! Ձեզ լավ օր։
  • Here you are. Ահա ․․․
  • I’d like my steak rare/medium/well done. Ես կուզենայի, որ իմ ստեյքը լինի քիչ/միջին/լավ եփված
  • I’d like the check, please. Հաշիվը, խնդրում եմ։
  • I’d like to have juice /glass of milk. Կուզենայի հյութ, մի բաժակ կաթ։
  • I’d recommend the steak/pizza Խորհուրդ կտայի ստեյք, պիցցա․․․․
  • The spaghetti/steak/chicken looks good. Սպագետին, ստեյքը, հավը հրաշալի տեսք ունեն։
  • What would you recommend? Ին՞չ խորհուրդ կտայիք։
  • Would you like …Կուզենայի՞ք․․․

Գրեք Ածականի համեմատության համապատասխան աստիճանները.

  1. My house is (big) bigger than yours.
  2. This flower is (beautiful) more beautiful than that one.
  3. This is the (interesting)  մոռե book I have ever read.
  4. Non-smokers usually live (long) ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ than smokers.
  5. Which is the (dangerous) ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ animal in the world?
  6. A holiday by the sea is (good) ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ than a holiday in the mountains.
  7. It is strange but often a coke is (expensive) ․․․․․․․․․․․than a beer.
  8. Who is the (rich) ․․․․․․․․․․․․․․․woman on earth?
  9. The weather this summer is even (bad) ․․․․․․․․․․․․․․․․․ than last summer.
  10. He was the (clever) ․․․․․․․․․․․․․․․․․․․․․ thief of all.

Ընտրիր տրված  ածականների հականիշները և գրիր դրանց համեմատության երկրորդ աստիճանը։

bad – big – difficult – expensive – far – fat – happy – hot – old – short

younger ⇒ older

colder ⇒ 

better ⇒ 

thinner ⇒ 

cheaper ⇒ 

nearer ⇒ 

sadder ⇒ 

smaller ⇒ 

easier ⇒ more difficult

taller ⇒ 

Рассказ Валентины Осеевой «До первого дождя»

«До первого дождя»

Таня и Маша были очень дружны и всегда ходили в школу вместе. То Маша заходила за Таней, то Таня за Машей. Один раз, когда девочки шли по улице, начался сильный дождь. Маша была в плаще, а Таня в одном платье. Девочки побежали.

— Сними свой плащ, мы накроемся вместе! — крикнула на бегу Таня.

— Я не могу, я промокну! — нагнув вниз голову с капюшоном, ответила ей Маша.

В школе учительница сказала:

— Как странно, у Маши платье сухое, а у тебя, Таня, совершенно мокрое, как же это случилось? Ведь вы же шли вместе?

— У Маши был плащ, а я шла в одном платье, — сказала Таня.

— Так вы могли бы укрыться одним плащом, — сказала учительница и, взглянув на Машу, покачала головой.

— Видно, ваша дружба до первого дождя!

Обе девочки покраснели: Маша за себя, а Таня за Машу.

Вопросы:

  1. Как звали главных героинь рассказа?
  2. Таня, Маша.
  3. Почему Таня промокла, а Маша — нет?
  4. У Маши был плащ, а у Тани не было․
  5. Что предложила Таня, когда начался дождь?
  6. Сними свой плащ, мы накроемся вместе! — крикнула на бегу Таня.
  7. Почему Маша отказалась снять плащ?
  8. Я не могу, я промокну! — нагнув вниз голову с капюшоном, ответила ей Маша.
  9. Как отреагировала учительница на ситуацию?
  10. Так вы могли бы укрыться одним плащом, — сказала учительница и, взглянув на Машу, покачала головой.
  11. Что означает фраза «Видно, ваша дружба до первого дождя»?
  12. Долго дружить не получится․
  13. Придумай продолжение этой истории: что произошло на следующий день в школе?

На следующий день в школу Маша и Таня вместе не пошли и в классе не общались․

Բույսերի կառուցվացքը

Մաս 1

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերին, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:
Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որը գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Մաս 2
Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:
Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝ լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:
Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:
  2. Անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերին, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր:
  3. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:
  4. Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որը գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը:
  5. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:
  6. Բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:
  7. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:
  8. Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:
  9. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում։

Կանոնավոր և անկանոն կոտորակներ

Այն կոտորակը, որի համարիչը փոքր է հայտարարից  անվանում  ենք կանոնավոր  կոտորակ։

Օրինակ՝   կոտորակը կանոնվոր է, քանի որ 5<8։

Այն կոտորակը, որի  համարիչը մեծ է հայտարարից  կամ հավասար է նրան  անվանում ենք անկանոն  կոտորակ։

Օրինակներ՝

  կոտորակը անկանոնէ, քանի որ 7>5

 կոտորակը անկանոնէ, քանի որ 7=7:

Դասարանական և տանյին առաջադրանքներ՝

Իրարից   առանձնացրեք կանոնավոր և անկանոն կոտորակները․

Աստղանիշը փոխարինիր այնպիսի թվանշանով, որ ստանաս

 կանոնավոր կոտորակ

Անկանոն  կոտորակ

Համեմատեք․

 <

 >

 <

1 > 

1 < 

1 = 

Արտահայտիր նշված միավորներով՝

Խնդիր1․

Մայրիկը իր պատրաստած գաթայի -րդ մասը տվեց Արմենին,-րդ մասը՝ Դավիթին, իսկ  մնացած մասը՝ Սերգեյին։

Ո՞ւմ  բաժինն  էր  ամենաշատը։

Դավիթ և Սերգեյ

Խնդիր2․

Ավտոմեքենան  պետք  է անցներ 150 կմ ճանապարհ։ Նա մինչև կեսօր անցավ ճանապարհի -րդ մասը։ Որքա՞ն ճանապարհ նրան մնաց անցնելու։ 150 : 5 x 3 = 90     150 – 90 = 60

Խնդիր3․

Ամբողջ ճանապարհի -րդ մասը անցնելուց հետո ո՞ր մասը կմնա անցնելու։ ¼ մասը  

Խնդիր4․

Գիրքն ունի 280 էջ։ Գայանեն կարդաց գրքի 3/5-ը։ Քանի՞ էջ մնաց կարդալու։ 280 : 5 x 3 = 168        280 – 168 = 112

Լրացրու բաց   թողնված բառը(բառերը)։

  • Եթե կոտորակի համարիչը փոքր է հայտարարից, ապա այդպիսի կոտորակն անվանում են կանոնավոր կոտորակ։
  • Եթե կոտորակի համարիչը մեծ է հայտարարից  կամ  հավասար է նրան, ապա այդպիսի կոտորակն անվանում են անկանոն կոտորակ։

Վահագնի ծնունդը

d5bed5a1d5b0d5a1d5a3d5b6d5ab-d5aed5b6d5b8d682d5b6d5a4d5a8

Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր եւ ծովն ծիրանի.

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:

Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,

Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

Կարդա այսպես.

ծովն — ծովըն

զկարմրիկն — ըզկարմրիկըն

ի բոցոյն — ի բոցույն

Բառարան

երկնէր — երկնում էր (ծնում էր)

երկին — երկինք(ը)

ծովն ծիրանի — ծիրանի ծովը

երկն — երկունքը

ի ծովուն — ծովում, ծովի մեջ

ունէր — 1. բռնել էր 2. ուներ

զկարմրիկն եղեգնիկ — կարմիր եղեգնիկին

ընդ եղեգան փող — եղեգնի փողով

ելանէր — ելնում էր

ի բոցոյն — այն բոցից

վազէր — վազում էր

աչկունք — աչիկները

արեգակունք – արեգակներ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ո՞վ է Վահագնը: Պատմի՛ր նրա մասին:
  2. Վահագնը ռազմի հաղթանակի և ամպրոպի աստվածն է։Եղել է ամենասիլերի աստվածը։Կրել է Վիշապաքաղ անունը։Նա քաջության,հաղթական կռիվների խորհրդանիշ էր դարձել։
  3. ծովն ծիրանի.
  4. Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ, աչկունքն էին արեգակունք,
  5. Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը:
  6. Նկարագրի՛ր  Վահագնի ծնունդը: Ո՞ր  հիմնական տարրերի ծնունդ է Վահագնը:
  7. կարմիր
  8. Վահագնին նկարագրող պատկերները դո՛ւրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրի՛ր նրան:
  9. Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:
  10. Նա հուր հեր ունէր,
  11. Բո՛ց ունէր մօրուս,
  12. Եվ աչկունքն էին արեգակունք:
  13. Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ-որ բան խորհրդանշող:
  14. առասպել է
  15. Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրո՛ւ։
  16. Երկնում էր երկինքը, Երկնում էր երկիրը,
  17. Երկնում էր և ծիրանի ծովը
  18. Երկունքն էր բռնել ծովում նաև կարմիր եղեգնիկին․
  19. Եղեգան փողից ծուխ էր ելնում,
  20. եղեգան փողից բոց էր ելնում
  21. եվ բոցից դուրս էր վազում մի խարտյաշ պատանեկիկ․
  22. նա հուր մազեր ուներ,
  23. ուներ բոցեղեն մորուք
  24. եվ աչքերն էին արեգակներ։
  25. Paint-ով նկարի՛ր Վահագնի ծնունդը:
  26. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը:

Page 1 of 2

Powered by WordPress & Theme by Anders Norén

Skip to toolbar