Վիլլիամ Արթհանիանի մեդիատարածք

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Հյուսիսային դպրոց, 3.1 դասարան

Month: February 2025 (Page 1 of 3)

В мире животных: увлекательное путешествие в зоопарк

Сроки с 17 февраля по 21 февраля

Читаем текст «Зоопарк»

Папа обещал Коле и Вере, что в воскресенье он поведёт их в зоопарк. Дети знают, кто живёт в зоопарке. Там живут разные звери: слоны, тигры и забавные обезьяны. В субботу вечером Коля пошёл на кухню и стал собирать в сумку продукты.

– Что ты делаешь? – спросила Вера. – Мы должны взять еду для зверей. Нельзя идти в гости без подарков. Смотри, колбасу мы отнесём тигру, печенье – слону, яблоки – обезьянам. – А черепахам? Что мы подадим черепахам? Помидоры? – Я не знаю, что любят черепахи. Давай спросим папу.

В это время в кухню пришёл папа. – Дорогие мои, все эти вкусные вещи придётся оставить дома. Животным в зоопарке дают специальный корм. Если все дети будут давать слонам, обезьянам, волкам и черепахам конфеты, колбасу, печенье и помидоры, звери заболеют.

На следующий день Коля, Вера и папа пошли в зоопарк. Они подходили к тиграм и обезьянам, заходили к слонам. Дети видели, как давали корм крокодилам, зебрам и волкам. Звери ели свой корм, а конфеты и печенье ели Коля и Вера.

Ответь на вопросы


1.С кем Вера и Коля собирались пойти в зоопарк?

2.Чем Коля хотел угостить зверей в зоопарке?

3.Почему папа не разрешил детям брать еду для зверей?

Էլէկտրոնային առաջադրանքներ՝

 The Past Indefinite Tense

PUT THE VERBS INTO THE SIMPLE PAST:

  1. Last year I went (go)  to England on holiday.
  2. It was (be) fantastic.
  3. I visited (visit) lots of interesting places. I was (be) with two friends of mine .
  4. In the mornings we walked (walk) in the streets of London.
  5. In the evenings we pubs (go) to pubs.
  6. The weather was (be) strangely fine.
  7. It did not rain (not / rain)  a lot.
  8. But we saw (see)  some beautiful rainbows.
  9. Where did you spend (spend / you) your last holiday?

PUT THE SENTENCES INTO SIMPLE PAST.

  1. We move to a new house. → 
  2. We moved to a new house.
  3. They bring a sandwich. → 
  4. They brought a sandwich.
  5. He doesn’t do the homework. → 
  6. He did not do the homework.
  7. They sell cars. → 
  8. They sold cars.
  9. Does he visit his friends? → 
  10. Did he vivsit his friends?

Ավստրալիայի հայտնագործումը

Հին աշխարհի շատ իմաստուններ համոզված էին, որ հյուսիսային կիսագնդում ընկած հսկայական ցամաքի պես, երկրագնդի հավասա­րակշռության պահպանման համար, հարավային կիսագնդում պետք է գտնվի մեծ, ամբողջական ցամաք: Այդ անհայտ ցամաքը փնտրել են շատ ծովագնացներ, որի արդյունքում հայտնաբերվել են Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների անհայտ շրջաններ, մեծ ու փոքր բազմաթիվ կղզիներ: Ուշագրավ էր՝  հատկապես Աբել Թասմանի գլխավորած արշավախմբի հետազոտությունները: Թասմանը 1642 թվականին  մոտենում է Ավստրալիայի հյուսիսային ափերին, հետո արևելյան ու հարավային ափերին:  Թասմանը, նավարկելով հարավային անհայտ մայրցամաքի  ջրերով և հայտնագործելով Ավստրալիան, ապացուցեց, որ վերջինիս տարածքը այնքան էլ մեծ չէ: Սակայն հո­լանդացիները  այս հայտնագործությունը գաղտնի պահեցին, և աշխարհին Ավստրալիան հայտնի դարձավ ավելի քան մեկ դար հետո՝  անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկի շուրջերկրյա ճանապար­հորդությունների արդյունքում: Կուկը երկրագնդի խոշոր ուսումնա­սիրողներից է և իրականացրել է երեք շուրջերկրյա ճանապարհոր­դություններ:

Կուկը 1769-1771 թվա­կաններին նա իրականացնում է առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը: Դուրս գալով Անգլիայից՝ Կուկը կտրում-անցնում է Ատլանտյան օվկիանոսը, շրջանցում Հարա­վային Ամերիկան և ուղղվում դեպի Խաղաղ օվկիանոսի ջրերում գտնվող Ընկերության կղզիներ: Այստեղից դուրս գալով՝ Կուկը ուղևորվում է դեպի հարավ, հասնում Նոր Զելանդիա կղզիներ: Նոր Զելանդիայից Կուկը նախ՝ ուղևորվում է արևմուտք, ապա՝ Ավստրալիայի ափերը հասնելուց հետո, թեքվում է դեպի հյուսիս և դրանց երկայնքով շարունակում նավարկությունը մինչև մայրցամաքի հյու­սիսային ծայրակետը: Նա Ավստրալիայի արևելյան ափերը հայ­տարարում է Անգլիայի տիրապետության տակ գտնվող շրջաններ և դրանք մի ընդհանուր անունով կոչում «Նոր Հարավային Ուելս»: Դրանից հետո Կուկը վերադառնում է Անգլիա:
Ջ. Կուկի վաստակը մարդկության առջև բարձր է գնահատվել, և նրա անունով են կոչվում ավելի քան 20 աշխարհագրական օբյեկտ՝ լեռ, կղզիներ, նեղուց:

Հետագայում, երբ ուսումնասիրվեցին Ավստրալիայի բուսական և կենդանական աշխարհը, բնական հարստությունները, հայտնի դարձան յուրօրինակ պարկավոր կենդանիները՝ կենգուրուն, կոալան (պար­կավոր արջ), աշխարհի խոշոր ծառատեսակներից էվկալիպտը և այլն: Անգլիացիներն այստեղ բերեցին դինգո շանը, ճագարներին, որոնք նպաստավոր բնական պայմանների շնորհիվ վայրենացան և այնքան բազմացան, որ այժմ լուրջ վնասներ են հասցնում ոչ միայն մշակաբույսերի ցանքսերին, այլև վայրի բնությանը: Այժմ Ավստրալիա մայրցամաքում գտնվում է բավականին զարգացած մի պետություն՝ Ավստրալական Միությունը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ էին հին աշխարհի շատ իմաստուններ համոզ­ված, որ գոյություն ունի հարավային մեծ ցամաք:
  2. Հին աշխարհի շատ իմաստուններ համոզված Էին, որ հյուսիսային կիսագնդում ընկած հսկայական ցամաքի պես, երկրագնդի հավասա­րակշռության պահպանման համար, հարավային կիսագնդում պետք է գտնվի մեծ, ամբողջական ցամաք: Այդ անհայտ ցամաքը փնտրել են շատ ծովագնացներ, որի արդյունքում հայտնաբերվել են Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների անհայտ շրջաններ, մեծ ու փոքր բազմաթիվ կղզիներ:
  3. Ովքե՞ր և ինչպե՞ս են հայտնագործել Ավստրալիան:
  4. Թասմանը 1642 թվականին դուրս գալով Բատավիայից (Ջակարտա)՝ մոտենում Է Ավստրալիայի հյուսիսային ափերին: Այնուհետև Խաղաղ օվկիանոսում մի շարք կղզիների ուսումնասիրությունից հետո նավարկում է Ավստրալիայի արևելյան ու հարավային ափերով:
  5. Ինչո՞վ է տարբերվում Ավստրալիան մյուս մայրցամաք­ներից:

Ավստրալիան հայտնագործվել է երկու անգամ, առաջինը՝ հոլանդացի Աբել Թասմանի, իսկ երկրորդը՝ Անգլիացի Ջեյմս Կուկի կողմից: Ավստրալիան հայտնագործվել է հարավային ցամաքի որոնման արդյունքում: Այս մայրցամաքում են ապրում կենգուրուն, պարկավոր արջը, այստեղ է աճում երկրագնդի հսկա ծառերից էվկալիպտը:

Կոտորակ

Դասարանական առաջադրանքներ

1․ Պատկերներից յուրաքանչյուրի գունավորած մասերն ու չգունավորած մասերը ներկայացրո՛ւ առանձին կոտորակների տեսքով։

2․ Ամբողջը բաժանված է 50 հավասար  մասերի։ Կոտորակի տեսքով ներկայացրու՛ այդ մասերից 5-ը, 12-ը, 24-ը, 48-ը, 50-ը։

3․ Ամբողջը բաժանված է 60 հավասար մասերի։ Կոտորակի տեսքով ներկայացրու՛ այդ մասերից 1-ը, 12-ը, 24-ը, 35-ը, 48-ը։

4․ Հաշվի՛ր 6սմ կողմով քառակուսու  մասի մակերեսը։ 6 x 6 = 36            (36:3)x2=24   

5․ 1 արկղ խնձորը 24կգ է։ Հաշվի՛ր այդ խնձորի  մասի զանգվածը։ (24 : 6)x4 = 16

6․ Գտի՛ր թվի նշված մասը։

2000-ի  մասը (2000:10)x9=1800

140-ի  մասը (140:7)x5=200

100-ի  մասը  (100:5)X5=100

7 Հաշվի՛ր

320լ-ի  մասը (320:8)x6=23

510մ2-ու  մասը

480կմ-ի  մասը  (480:16)x5=150

8․ Աննան գնել էր 800գ կարագ։ Նա տորթի համար օգտագործեց այդ կարագի  մասը։ Որքա՞ն կարագ նա օգտագործեց տորթի համար։ 800:35=22

Տնային առաջադրանքներ

1․ Պատկերներից յուրաքանչյուրի գունավորած մասերն ու չգունավորած մասերը ներկայացրո՛ւ առանձին կոտորակների տեսքով։

2․ Ամբողջը բաժանված է 70 հավասար  մասերի։ Կոտորակի տեսքով ներկայացրու՛ այդ մասերից 6-ը, 11-ը, 41-ը, 58-ը, 60-ը։

3․ Ամբողջը բաժանված է 90 հավասար մասերի։ Կոտորակի տեսքով ներկայացրու՛ այդ մասերից 1-ը, 17-ը, 26-ը, 35-ը, 78-ը։

4․ Հաշվի՛ր 7սմ կողմով քառակուսու  մասի մակերեսը։ 7×7= 49 (49:7)x4=28

5․ 1 արկղ խնձորը 36կգ է։ Հաշվի՛ր այդ խնձորի  մասի զանգվածը։(36:4)x3=27

6․ Գտի՛ր թվի նշված մասը։

35-ի  մասը (35:3)x7=81

420-ի  մասը (420:6)x5=350

180 – ի  մասը (180:9)x5=100

7 Հաշվի՛ր

415կգ-ի  մասը (415:5)x2=166 

480 դրամի  մասը (480:6)x5=400

18ժ-ի  մասը (18:3)x2=12

8․ Սոնան կարդացել էր 126 էջանոց գրքի  մասը։ Քանի՞ էջ է այդ գրքից կարդացել Սոնան։  (126:6)x5=105

Հովհաննես Թումանյանի. Մայրը

Հովհաննես Թումանյանի«Մայրը» կարդա՛ (2-3 անգամ)։ Կատարի՛ր թեստային աշխատանքի 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ առաջադրանքները (մնացած աշխատանքները կկատարենք դասարանում)։

Հովհաննես Թումանյան

Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը (պատահել)։ Էս դեպքից  հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվար□ ճիչով (հայտնվել) մեր գյուղում սոու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց  ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, (շտապել), ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ (կատարվել), որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, ի□ավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառե րը`լրացնելով բաց թողած տառերը:

Զվարթ, քաղցր, վերադարձել,

2. Ի՞նչ է նշանակում «ծղրտալով» բառը.

     ա/ ծիծաղելով

     բ/ թռչկոտելով

     գ/ ճչալով

     դ/ մկկալով

3. Դո՛ւրս գրիր տեքստում ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

Դեպք – իրադարձություն, պատահար

ուրախ – զվարթ, երջանիկ

վայրկյան – ակնթարթ

զիլ – սուր, բարձր

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

   ա/ իրիկնապահ-բարդ

  բ/ անզգույշ-ածանցավոր

  գ/ փոքրիկ-պարզ

  դ/ այնտեղ-բարդ

5. Տեքստից դո՛ւրս գրիր  եզակի թվով չորս գոյական և դարձրո՛ւ  հոգնակի:

Երդիկ – երդիկնսր

ծիծեռնակ – ծիծեռնակներ

կատու – կատսուներ

ճուտիկ – ճուտիկներ

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակն է սխալ.

    ա/ վազեցինք-բայ

    բ/ երկար- ածական

    գ/ կտուց-գոյական

    դ/ դեղին-գոյական

7 .Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը(գործողություն ցույց տվող բառերը)  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

Պատահել – պատահեց

շտապել – շտապեց

հայտնվել – հայտնվում էր

կատարվել – կատարվեց

 8. Դո՛ւրս գրիր պատմվածքի գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:

Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

9. Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:

10.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.

       ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը

       բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

        գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

        դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

11. Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.

        ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

         բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

        գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից

        դ/ ծլվլում էր երդիկին

12. Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին:

Տեառնընդառաջ

Տեառնընդառաջը (Տրնդեզ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ և այլն) Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 13-14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո:

 Ըստ եկեղեցական ավանդության, երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որոնք նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու` ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել:

Նրանք ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է Տիրոջն ընդառաջ: Տոնի խորհուրդն էլ Տիրոջն ընդառաջ գնալն է: Տեառնընդառաջի ծիսական արարողակարգն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան. եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, և փետրվարի 14-ն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյից: Եկեղեցական կարգի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան կատարվում էր նախատոնական ժամերգություն։ Կանոնի համաձայն՝ նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ` աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնություն:Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը:  Օրհնված մոմի կրակով էլ վառում է Տեառնընդառաջի խարույկը`  որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար։ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց։ Այստեղից էլ առաջացել է Տյառնընդառաջը, և նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն։ Այն շատ  սիրելի է դարձել բոլորի կողմից, քանի որ այդ տոնը նվիրված է Հիսուսին։

Ասում են, որ հեթանոս հայերը նույնպես ունեցել են այպիսի տոն, որը ասոցացրել են կրակի ու արևի աստծու հետ, գարնան գալստի հետ:

Պատասխանիր հարցերին՝

  1. Գրի՛ր Տեառնընդառաջ բառի բացատրությունը:
  2. Տիրոջն ընդառաջ:
  3. Հեթանոս հայերի հետ ի՞նչ կապ ուներ այս տոնը:
  4. Հեթանոս հայերը նույնպես ունեցել են այպիսի տոն, որը ասոցացրել են կրակի ու արևի աստծու հետ, գարնան գալստի հետ:
  5. Մասնակցե՞լ եք այս տոնին, մի փոքր նկարագրեք ձեր տեսածը:
  6. Այո, ես մասնակցել եմ այս տոնին։ Եկեղեցու տարացքում խարույկ էին վառել և բոլոր մարդիկ թռչում էին կրակի վրայով, ես նույնպես թռա։
  7. Տեառնընդառաջի ժամանակ ի՞նչ սովորույթներ են  ընդունված:
  8. խորրթանիշը խարույկն է, որ վառում են և մարդիկ թռչում են կրակի վրայով։

Թեստ 2

Ավետիք Իսահակյան

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
  2. Փախչել, երբ, պատշգամբ, ակնթարթ
  3. Տեքստի միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր տրված բառերի հոմանիշները.

մայրամուտ – վերջալույս

մաքուր- ջինջ

  1. Համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ -դ/ծնվել,հայտնվել
բ/խելքը գլխին     -գ/դատող, բանիմաց, խելացի      
գ/կողը հաստ         -բ/համառ, ինքնասածի, կամակոր
դ/ճաշը եփել               ա/մեկին պատժել, լավ ծեծել

ա/մեկին պատժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

  1. Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:
  2. Վերջալույս, ոսկեգեղմ, ակնթարթ, ինքնամոռաց։
  3. Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ – պատվեր
բ/մալինա – ազնվամոլի

գ/կենգուրու – ագեվազ

դ/ստարտ – սկիզբ

  1. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
  2. Եղնիկ, բարեկամ, փոթորիկ, որսորդ, նվեր։
  3. Նշված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
  1. ա/որսորդ – գոյական
    բ/եղնիկ – գոյական
    գ/առաջին –ածական
    դ/ազատ –ածական
  2. Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:
  3. խարտյաշ
  4. Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

10.Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

Եղնիկը կարոտել էր անտառը, իր ծնողներին, ընկերներին։

11.Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

Որովհետև հեղինակը շատ լավ հասկանում էր որ եղնիկի տունը անտառ էր։

12․ Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:

Դասավոր կաղնիները ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ՝ աղմկում և գոռում։ Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե ՝ հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը։

Ամերիկայի հայտնագործումը. մաս 2

Թագավորական թարգմանիչը կղզու բնակիչներին հարցեր է տալիս լատիներեն, հունարեն, անգամ հայերեն, բայց՝ անօգուտ: Նրան չեն հասկանում: Իսպանացիներին զարմացնում էր բնիկների ոսկյա զարդերի առատու­թյունը, որը նրանք հեշտությամբ փոխանակում էին շատ հասարակ իրերի հետ: Այդ կղզին իսպանական տիրապե­տություն հայտարարելուց հետո, Կոլումբոսը շարունակում է նավարկել դեպի արևմուտք և հայտնագործում է Կուբա կղզին:
Կոլումբոսը կարծում էր, թե ինքը հասել է Չինաստանի արևելյան ափերը, Հնդկաստան, սակայն նա այստեղ չտե­սավ ոչ հարուստ քաղաքներ, ոչ թանկ­արժեք քարեր ու ոսկի և ոչ էլ համե­մունք: Փոխարենը նրանք առաջին ան­գամ ծանոթանում են ծխախոտի գործա­ծությանը, կարտոֆիլի, լոլիկի, սեխի, եգիպտացորենի և եվրոպացիներին մինչ այդ անծանոթ շատ այլ մշակա­բույսերի, որոնք հետագայում տարած­վեցին բոլոր մայրցամաքներում:

Երկար փորձություններից ու մեծ արկածներից հետո 1493 թվականի հու­նիսի 16-ին Կոլումբոսը վերադառնում է Իսպանիա: Իսպանիայում նա ընդունվեց մեծ շուքով ու ցնծությամբ և թագավորական հրովարտակով մեծարվեց որպես ծովակալ և հայտ­նագործված երկրների փոխարքա: Նրա հաղթանակը լիակատար էր: Դրանից հետո Կոլումբոսը 1493-1504 թվականների ընթացքում ևս երեք անգամ ուղևորվեց դեպի արևմուտք, հայտնաբերեց նորանոր կղզիներ ու երկրներ, սակայն մինչև իր կյանքի վերջն էլ նա համոզված էր, որ հասել է Ասիայի արևելյան ափերին՝ Հնդկաստան: Նույնիսկ տեղաբնիկներին սխալմամբ հնդկացիներ անվանեց:
Կոլումբոսի մահից հետո մարդիկ իմացան, որ նրա հայտնաբերածը ոչ թե Ասիան է, այլ Նոր աշխարհ: Կոլումբոսի մեծագույն սխալը աշխար­հագրական մեծագույն հայտնագործության պատճառ էր դարձել:
Իսկ ինչո՞ւ Նոր աշխարհը Կոլումբիա կոչվելու փոխարեն անարդա­րացիորեն Ամերիկա կոչվեց: Նոր աշխարհամասը Ամերիկա անվանվեց ի պատիվ մեկ այլ ճանապարհորդի՝ Ամերիգո Վեսպուչիի, որն առաջինը այն կարծիքը հայտնեց, որ Կոլումբոսը հայտնագործել է ոչ թե Ասիա տանող նոր ծովային ուղին, այլ Նոր աշխարհ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ էին եվրոպացիները ձգտում Հնդկաստան և Չինաստան հասնել ծովային ուղով:
  2. Եվրոպացիները ուզում էին հայտնաբերել նոր կղզիներ, երկրներ։ Իսպանացիներին զարմացնում էր բնիկների ոսկյա զարդերի առատու­թյունը, որը նրանք հեշտությամբ փոխանակում էին շատ հասարակ իրերի հետ:
  3. Ինչպե՞ս էր ծրագրել Կոլումբոսը հասնել Հնդկաստան:
  4. Նա ուզում էր նավով ճամբորդել դեպի կղզիներ որպեզի հասնի Հնդկաստան:
  5. Ի՞նչ նշանակություն ունեցան Կոլումբոսի ճանա­պարհորդությունները մարդկության համար:
  6. Քանի,որ Կոլումբոսը իր անձնակազմի հետ դեռ չեր հասել ափ,անձնակազը գանգատվեց ստիպելով Կոլումբոսին վերադառնալ հետ Իսպանիյա,բայց Կոլումբոսին հաջողվեց անձնակազմին համոզել,որ ճանապարհը շարունակեն:
  7. Աշխարհի քարտեզով գտիր, թե աշխարհագրական ի՞նչ անուններ կան ի պատիվ Կոլումբոսի:
  8. Ինչո՞ւ Նոր աշխարհը Ամերիկա կոչվեց:

Ամերիկա աշխարհամասը 1492 թվականին հայտնագործել է Քրիստափոր Կոլումբոսը: Իսկ Ամերիկա այն կոչվել է ի  պատիվ մեկ ուրիշ ճանապարհորդի՝ Ամերիգո Վեսպուչիի:

Lesson 1

ՈՒսումնական նախագիծ՝ Լեզվական նյութ (քերականական շաբաթ)

Fill in the blanks with the verbs from the box below:

be — love — clean — have — meet — go — sleep — teach — learn — come

Mary (1) is a teacher. She (2) teaches French. The children (3) love her and they (4) learn a lot from her. Mary (5) comes home at 3:00 and (6) has lunch. Then she (7) sleeps for an hour. In the afternoon she (8) goes shopping or she (9) cleans her house. Sometimes she (10) meets her aunt and (11) has tea with her. Every Sunday she (12) meats her friends.

2. Choose the correct item.

  • She drinks milk every morning.

A) drinks B) is drinking C) drink

  • We ae going to the park now.

A) goes B) ae going C) go

  • The woman goes swimming now.

A) goes B) is going C) go

  • She often wears her red dress.

A) wears B) is wearing C) wear

  • Look! The cat is climbing up the tree.

A) climbs B) is climbing C) climb

  • John is walking to school now.

A) walks B) is walking C) walk

  • My cat usually sleeps by the fire.

A) sleep B) s sleeping C) sleeps

  • I am writing a letter at the moment.

A) write B) am writing C) is writing

  • They eat in a restaurant every Sunday.

A) eats B) are eating C) eat

  • Mother always cuts the grass.

A) cuts B) cut C) is cutting

Put the verbs into the Present Continuous or Simple Present.

  1. Listen! The birds are singing (sing) in the garden!
  2. I often buy (buy) fruit from the greengrocer’s.
  3. My mother is drinking (drink) tea now.
  4. Look at Tom and Jim! They are walking (walk) up the hill.
  5. That man is laughing (laugh) at the moment.
  6. The cat is playing (play) with a ball now.
  7. We always wear (wear) warm clothes in winter.
  8. He often eats (eat) a sandwich at lunchtime.

Lesson 2

Past Indefinite (Simple)

Ցույց է տալիս անցյալում կատարված, ավարտված գործողություն:

Ստորոգյալը կազմում ենք .

  • կանոնավոր բայերի դեպքում՝ վերջում ավելացնելով -ed
  • անկանոն բայերի դեպքում՝ օգտագործում ենք II (past simple) հիմքը:

e.g.

I finished my work.                     I went to the cinema.

You finished your work.             You went to the cinema.

He/She finished her work.          He/she went to the cinema.

We finished our work.                  We went to the cinema.

You finished your work.                You went to the cinema.

They finished their work.              They went to the cinema.

Հարցականը կազմում ենք To do բայի անցյալով՝ Did-ով:

Ժխտականը կազմում ենք Didn’t -ով:

Did you finish your work?               Did you go to the cinema?

Did she finish her work?                  Did she go to the cinema?

Did they finish their work?              Did they go to the cinema?

You didn’t finish your work.            You didn’t go to the cinema.

She didn’t finish her work.              She didn’t go to the cinema.

They didn’t finish their work.          They didn’t go to the cinema.

Էլէկտրոնային առաջադրանքներ՝

 The Past Indefinite Tense

PUT THE VERBS INTO THE SIMPLE PAST:

  1. Last year I (go)  to England on holiday.
  2. It (be) fantastic.
  3. I (visit) lots of interesting places. I (be) with two friends of mine .
  4. In the mornings we (walk) in the streets of London.
  5. In the evenings we (go) to pubs.
  6. The weather (be) strangely fine.
  7. It (not / rain)  a lot.
  8. But we (see)  some beautiful rainbows.
  9. Where (spend / you) your last holiday?

PUT THE SENTENCES INTO SIMPLE PAST.

  1. We move to a new house. → 
  2. They bring a sandwich. → 
  3. He doesn’t do the homework. → 
  4. They sell cars. → 
  5. Does he visit his friends? → 

5-ի բաժանելիության հայտանիշը

Դասարանական առաջադրանքներ

1․ 336-ին ի՞նչ թվանշանով վերջացող թիվ պետք է գումարել, որպեսզի ստացված գումարը 5-ի բազմապատիկ լինի։ 336 + 4 = 340

 2․ 418-ից ի՞նչ թվանշանով վերջացող թիվ պետք է հանել, որպեսզի ստացված գումարը 5-ի բազմապատիկ լինի։ 418 – 8 = 410

3 5-ի բազմապատի՞կ են արդյոք հետևյալ արտահայտությունների արժեքները։

336+1124 = 1460 : 5 = 292

336+1009 = 1345 : 5 = 269

336+25 = 361 : 5 = 72, 1

7366-114 = 7252 : 5 = 145,4

4․ Գրի՛ր 16-ի բոլոր բաժանարարները և 16-ի երեք բազմապատիկ։ 1, 2, 4

Տնային առաջադրանքներ

1 Ասա՛ մի այնպիսի թիվ, որը գումարելով 234-ին՝ ստացված գումարը 5-ի բաժանվի առանց մնացորդի։ 234 + 6 = 240   240 : 5 = 48

2․ 4516-ից  հաշվի՛ր մի այնպիսի թիվ, որ ստացված տարբերությունը 5-ի բազմապատիկ լինի։ 4516 – 516 = 4000    4000 : 5 = 480

3 5-ի բազմապատի՞կ են արդյոք հետևյալ արտահայտությունների արժեքները։

3036-321 = 2715:5=543

3362-27 = 3335:5=667

4251+214 = 4465:5=893

1326-196 = 1130:5=226

2345-23 = 2322 : 5 = 464.4

4 Գրի՛ր 12-ի բոլոր բաժանարարները և 12-ի երեք բազմապատիկ։

1, 2, 3, 4, 6, 12

Page 1 of 3

Powered by WordPress & Theme by Anders Norén

Skip to toolbar