Վիլլիամ Արթհանիանի մեդիատարածք

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Հյուսիսային դպրոց, 3.1 դասարան

Date: February 25, 2025

Կոտորակ

Դասարանական առաջադրանքներ

1․ Պատկերներից յուրաքանչյուրի գունավորած մասերն ու չգունավորած մասերը ներկայացրո՛ւ առանձին կոտորակների տեսքով։

2․ Ամբողջը բաժանված է 50 հավասար  մասերի։ Կոտորակի տեսքով ներկայացրու՛ այդ մասերից 5-ը, 12-ը, 24-ը, 48-ը, 50-ը։

3․ Ամբողջը բաժանված է 60 հավասար մասերի։ Կոտորակի տեսքով ներկայացրու՛ այդ մասերից 1-ը, 12-ը, 24-ը, 35-ը, 48-ը։

4․ Հաշվի՛ր 6սմ կողմով քառակուսու  մասի մակերեսը։ 6 x 6 = 36            (36:3)x2=24   

5․ 1 արկղ խնձորը 24կգ է։ Հաշվի՛ր այդ խնձորի  մասի զանգվածը։ (24 : 6)x4 = 16

6․ Գտի՛ր թվի նշված մասը։

2000-ի  մասը (2000:10)x9=1800

140-ի  մասը (140:7)x5=200

100-ի  մասը  (100:5)X5=100

7 Հաշվի՛ր

320լ-ի  մասը (320:8)x6=23

510մ2-ու  մասը

480կմ-ի  մասը  (480:16)x5=150

8․ Աննան գնել էր 800գ կարագ։ Նա տորթի համար օգտագործեց այդ կարագի  մասը։ Որքա՞ն կարագ նա օգտագործեց տորթի համար։ 800:35=22

Տնային առաջադրանքներ

1․ Պատկերներից յուրաքանչյուրի գունավորած մասերն ու չգունավորած մասերը ներկայացրո՛ւ առանձին կոտորակների տեսքով։

2․ Ամբողջը բաժանված է 70 հավասար  մասերի։ Կոտորակի տեսքով ներկայացրու՛ այդ մասերից 6-ը, 11-ը, 41-ը, 58-ը, 60-ը։

3․ Ամբողջը բաժանված է 90 հավասար մասերի։ Կոտորակի տեսքով ներկայացրու՛ այդ մասերից 1-ը, 17-ը, 26-ը, 35-ը, 78-ը։

4․ Հաշվի՛ր 7սմ կողմով քառակուսու  մասի մակերեսը։ 7×7= 49 (49:7)x4=28

5․ 1 արկղ խնձորը 36կգ է։ Հաշվի՛ր այդ խնձորի  մասի զանգվածը։(36:4)x3=27

6․ Գտի՛ր թվի նշված մասը։

35-ի  մասը (35:3)x7=81

420-ի  մասը (420:6)x5=350

180 – ի  մասը (180:9)x5=100

7 Հաշվի՛ր

415կգ-ի  մասը (415:5)x2=166 

480 դրամի  մասը (480:6)x5=400

18ժ-ի  մասը (18:3)x2=12

8․ Սոնան կարդացել էր 126 էջանոց գրքի  մասը։ Քանի՞ էջ է այդ գրքից կարդացել Սոնան։  (126:6)x5=105

Հովհաննես Թումանյանի. Մայրը

Հովհաննես Թումանյանի«Մայրը» կարդա՛ (2-3 անգամ)։ Կատարի՛ր թեստային աշխատանքի 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ առաջադրանքները (մնացած աշխատանքները կկատարենք դասարանում)։

Հովհաննես Թումանյան

Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը (պատահել)։ Էս դեպքից  հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվար□ ճիչով (հայտնվել) մեր գյուղում սոու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց  ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, (շտապել), ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ (կատարվել), որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, ի□ավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառե րը`լրացնելով բաց թողած տառերը:

Զվարթ, քաղցր, վերադարձել,

2. Ի՞նչ է նշանակում «ծղրտալով» բառը.

     ա/ ծիծաղելով

     բ/ թռչկոտելով

     գ/ ճչալով

     դ/ մկկալով

3. Դո՛ւրս գրիր տեքստում ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

Դեպք – իրադարձություն, պատահար

ուրախ – զվարթ, երջանիկ

վայրկյան – ակնթարթ

զիլ – սուր, բարձր

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

   ա/ իրիկնապահ-բարդ

  բ/ անզգույշ-ածանցավոր

  գ/ փոքրիկ-պարզ

  դ/ այնտեղ-բարդ

5. Տեքստից դո՛ւրս գրիր  եզակի թվով չորս գոյական և դարձրո՛ւ  հոգնակի:

Երդիկ – երդիկնսր

ծիծեռնակ – ծիծեռնակներ

կատու – կատսուներ

ճուտիկ – ճուտիկներ

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակն է սխալ.

    ա/ վազեցինք-բայ

    բ/ երկար- ածական

    գ/ կտուց-գոյական

    դ/ դեղին-գոյական

7 .Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը(գործողություն ցույց տվող բառերը)  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

Պատահել – պատահեց

շտապել – շտապեց

հայտնվել – հայտնվում էր

կատարվել – կատարվեց

 8. Դո՛ւրս գրիր պատմվածքի գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:

Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

9. Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:

10.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.

       ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը

       բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

        գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

        դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

11. Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.

        ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

         բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

        գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից

        դ/ ծլվլում էր երդիկին

12. Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին:

Powered by WordPress & Theme by Anders Norén

Skip to toolbar