Վիլլիամ Արթհանիանի մեդիատարածք

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Հյուսիսային դպրոց, 3.1 դասարան

Month: June 2025

Չորրորդ դասարան, ավարտական  թեստ 3

2024-25 ուս. տարի

Обязательно

Անուն, ազգանուն

Դպրոց
Արևմտյան դպրոց-պարտեզԱրևելյան դպրոց-պարտեզՀյուսիսային դպրոց-պարտեզՀարավային դպրոց-պարտեզ

Դասարան

Էլեկտրոնային հասցե

1-10-րդ առաջադրանքները կատարելիս  նշի՛ր ճիշտ պատասխանը 

1. Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 5  է, միավորը՝ 2, իսկ մյուս բոլոր թվանշանները 7:
1) 77522) 77253) 52774) 2757

2․ Գտի՛ր 8737 թիվը  10-ի   բաժանելիս ստացված մնացորդը:  

1) 32) 363) 74) 736

3. Ո՞ր  շարքի  բոլոր  թվերն  են  պատիկ  4-ին: 1) 4, 8, 24, 702) 24, 30, 48, 6403) 32, 48, 72, 2404) 2, 4, 16, 31

4. Քանի՞ րոպե է 2/3 ժամը:
1) 302) 403) 904) 20

5. Գտի՛ր 5սմ կողմով  հավասարակողմ  եռանկյան  պարագիծը:
1) 18սմ2) 15սմ3) 12սմ4) 3սմ

6. Ինչպե՞ս  կփոխվի  երկու  թվերի  գումարը, եթե  գումարելիներից մեկը   մեծացնենք  2-ով:
1) Կմեծանա 2-ով2) Կփոքրանա 2-ով3) Կմեծանա 2 անգամ4) Կփոքրանա 2 անգամ

7. Ընտրիր  այն  թվանշանը, որը  տեղադրելով  աստղանիշի փոխարեն՝ կստացվի  ճիշտ անհավասարություն․ 12մ 43սմ > 12մ 4*սմ։
1) 22) 33) 44) 6

8. Ընտրի՛ր այն պատասխանը, որն  արտահայտում  է  14000 գրամը կիլոգրամով:
1) 14կգ2) 14000000կգ3) 140կգ4) 10կգ

9. Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․
1) 340, 330, 200, 1102) 460, 350, 500, 4003) 120, 255, 340, 6004) 800, 700, 455, 900

10. Արկղում կար 150 միատեսակ գնդակ։ Արկղից գնդակների 4/5 մասը հանեցին։ Քանի՞ գնդակ մնաց արկղում։
1) 302) 603) 1504) 115

11-15-րդ  առաջադրանքների  ճիշտ պատասխանը  գրի’ր յուրաքանչյուր առաջադրանքից հետո նշված տեղում

11. Տուփում  կա 6 կանաչ, 12 դեղին և 2 կարմիր գնդիկ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, համոզված լինելու համար, որ դրանցից  գոնե մեկը կարմիր է։

12. Հաշվի´ր ամենամեծ եռանիշ թվի և ամենափոքր երկնիշ  թվերի գումարը:

13. Հաշվի´ր 11 • (270 − 490 : 7) – 200  արտահայտության արժեքը:

14. Կռահի´ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո´ւ ևս մեկ թիվ: 125, 225, 325, 425, …

15. Գրի՛ր 5-ի բաժանվող ամենամեծ եռանիշ զույգ թիվը։    

16-17-րդ առաջադրանքների լուծման ընթացքը  ներկայացրու՛  առաջադրանքներից   հետո   նշված  տեղում

16. Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 240մ է, որը 40մ-ով մեծ է լայնությունից: Հաշվի´ր այդ հողամասի մակերեսը:

17. Արամը 13 տարեկան է։ Մայրիկը նրանից մեծ է 3 անգամ։ 10 տարի  հետո մայրիկը քանի՞ տարով մեծ կլինի Արամից:

Թեստ 4 Ձիեր

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները։

Ձիերը մարդկանց ամենահին ու հավատարիմ ընկերներից են։ Նրանք ուժեղ, արագավազ և խելացի կենդանիներ են։

Ձին մարդու կողմից ընտելացված կենդանի է: Նա մարդու ընկերն է դարձել 5–6 հազար տարի առաջ՝ Ասիայում։

Ձիերը ձիազգիների ընտանիքի միասմբակավոր կենդանիներ են։ Խոշոր են, վերջույթները՝ երկար: Ձին ունի չորս ոտք, երկար պարանոց, պոզավոր ականջներ: Նրա մարմինը ծածկված է հարթ և փայլուն մազերով: Մազածածկը խիտ է, մազերը՝ կարճ: Մազերը երկար են միայն պարանոցի վերին և պոչի հատվածներում։

Ձիերը լինում են տարբեր գույների՝ շագանակագույն, սև, սպիտակ, մոխրագույն և այլն։

Վայրի ձիերը հանդիպում են միայն Ասիայի և Աֆրիկայի տափաստաններում, կիսաանապատներում և անապատներում։ Իսկ Եվրոպայում նրանց բնաջնջել են։ Ձիերն ապրում են երամակներով։ Հայտնի է վայրի ձիու 8 տեսակ:

Ընտանի ձիերը տարածված են գրեթե բոլոր երկրներում։ Մարդը հնագույն ժամանակներից ստեղծել է ձիերի 200 տարբեր ցեղեր: Կան ընտանի ձիերի 3 հիմնական տիպեր՝ հեծկաններ, լծկաններ և ծանրաքարշներ։

Ձին ապրում է ախոռում, սիրում է մաքուր ջուր և խոտ։ Շատ ձիեր ուտում են նաև գարի, վարսակ և գազար։ Ձին կարող է ապրել մոտ 25–30 տարի։

Հին ժամանակներում մարդիկ ձիերին օգտագործում էին ճանապարհորդության, բեռներ տեղափոխելու և աշխատանք կատարելու համար։ Նրանք նաև մասնակցել են պատերազմների և օգնել մարդուն տարբեր կարևոր գործերում։

Այսօր էլ ձիերը կարևոր դեր ունեն մարդու կյանքում։ Նրանք մասնակցում են ձիասպորտի մրցումներին, իսկ գյուղերում օգնում են գյուղատնտեսական աշխատանքներում։

Ձիերը շատ զգայուն են։ Նրանք կարող են հիշել մարդկանց դեմքերը և լսել հեռու ձայներ։ Նրանց աչքերը մեծ են, իսկ ականջները՝ շարժուն, որի միջոցով կարողանում են լսել տարբեր կողմերից եկող ձայները։
Ձին ոչ միայն գեղեցիկ կենդանի է, այլև մարդու լավ ընկերը։ Եթե նրան սիրով և հոգատարությամբ մոտենաս, նա միշտ քեզ կհավատա ու կօգնի։

Առաջադրանքներ

  1. Ինչպիսի՞ կենդանիներ են ձիերը:   
    Նրանց աչքերը մեծ են, իսկ ականջները՝ շարժուն։
  2. Նշի՛ր ճիշտ պատասխանը.

ա. Ձիերն ապրում են երամով:

բ. Ձիերն ապրում են երամակով:

  • Նշի՛ր սխալ պատասխանը:

    Որտե՞ղ կարելի է հանդիպել վայրի ձիերին.
  • Եվրոպայում,
  • Ասիայի և Աֆրիկայի կիսաանապատներում,
  • Ասիայի և Աֆրիկայի անապատներում,
  • Ասիայի և Աֆրիկայի տափաստաններում:


4. Ինչո՞վ են սնվում ձիերը:
Խոտով
5. Լրացրո՛ւ նախադասությունը․
Ձիերը համարվում են զգայուն կենդանիներ, որովհետև նրանք  կարող են հիշել մարդկանց դեմքերը և լսել հեռու ծայներ։


6. Գրի՛ր տեքստում մգացված բառերի հականիշները:

Ուժեղ – թույլ

Խելացի – անխելք

Կարճ – երկար

Մաքուր – կեղտոտ
7. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

  • պոզավոր – ածանցավոր,
  • ձայն – պարզ,
  • մոխրագույն  – ածանցավոր
  • շագանակագույն – բարդ

8. Տեքստից դո՛ւրս գրիր երեք թվանշան ու գրի՛ր տառերով:

5 – հինգ, 6 – վեց, 8 – ութ

9. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Խելացի», «ուժեղ» բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • հատկանիշ,
  • թիվ,
  • գործողություն:

10. Լրացրո՛ւ բաց թողնված կետադրական նշանը:

Ձիերի աչքերը մեծ են․  իսկ ականջները՝ շարժուն։

Powered by WordPress & Theme by Anders Norén

Skip to toolbar