Վիլլիամ Արթհանիանի մեդիատարածք

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Հյուսիսային դպրոց, 3.1 դասարան

Month: November 2024 (Page 3 of 3)

Բարբառ

Ժողովրդական բարբառներից օգտվելը ոչ թե դատապարտելի է, այլ հենց դա է բնական ճանապարհը կայտառ ու կենդանի լեզու ստեղծելու։

— Հովհաննես Թումանյան

Բարբառը լեզվի ճյուղավորումներից է, որը բնորոշ է տվյալ երկրի լեզվի առանձնահատկություններին։ Լեզուների բարբառային ճյուղավորումը կատարվում է որոշակի տարածքում, և այդ պատճառով հաճախ բարբառը կոչում են տեղանքի անունով։

Բարբառները կարող են ունենալ ենթաբարբառներ ու խոսվածքներ։ Օրինակ՝ իրար կողքի գտնվեղ գյուղերում շատ հնարավոր է, որ շատ տարբեր լինեն խոսվածքները և նույն առարկային մարդիկ տարբեր կերպ անվանեն։ օրինակ՝հայր-հեր-խեր, խաղող-հաղող-հավող, ձյուն-ձուն-ձին, քերականական տարբեր ձևերով՝ գնալու եմ- գնալ տեմ-քընալական եմ-տերթամ:

Հայերենն ունի շուրջ 50 բարբառ: 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության և տեղահանման հետևանքով դրանց մեծ մասը, զրկվելով բնօրրանից, մատնվել է կորստյան:

Ստորև բերված են հայերեն բարբառներից մի քանի օրինակ. Հովհաննես Թումանյանի Գիքոր պատմվածքի սկիզբը ներկայացված է տարբեր բարբառներով, ըստ Հ. Ա. Հարությունյանի «Հետաքրքրաշարժ հայոց լեզու» գրքի։

Բնօրինակը

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք, մի գործի տա, որ մարդ դառնա, աշխատանք անի: Կինը չէր համաձայնում:

– Չեմ ուզում, իմ քորփա էրեխին էն անիրավ աշխարքը մի գցիլ, չեմ ուզում,– լալիս էր կինը:

Բայց Համբոն չլսեց: 

 Ղարաբաղի բարբառ. Վերին Չայլուի խոսվածք 

Կյէղացի Համբօյի՜ տո՜ւնա կըռըվ էր ինգյի: Համբօն ուզէս էր ուր տասնէրկու տարէկան Կյուրուքյօրին տանը քաղաք մէ փէշայի տա, վէր մարթ ըլը, աշխատանք անի. կընիկյա չէր ուզէլի:

– Չէմ ուզէլի, իմ քյօրփա տըղային էն խարաբա աշխարքյա մի տար, չէմ ուզէլի,– լացէս էր կընիկյա:

Ամա Համբօն չըլըսավ:

Մշո բարբառ

Գէղացի Համբօյի տուն կըռիվ էր յընգի։Համբօն գուզէր զուր տըսվէրգու տարէգան Գիքօրին տանէր քաղաք, գօրձի մի իդէր, օր մարթ դառնէր, դադէր ու բանէր։ Կընիգ չուզէր։

— Չըմ հուզի, զիմ մատղաշ ճըժուն ինա զուլում աշխարք մը թալէր, չըմ հուզի,- գիլէր կընիգ։

Բըլէ Համբօն լըլսէց։

Կապանի բարբառ

Շընեցի Համբօյի տօնը կըռէվ լյա ընգած։Համբօն օզըմ լյա իրա տանէրկու տըրէկան Գրիքօրեն տանե քաղաք մի գօրծու տա, վըր մառթ տըռնա, աշխատանք անէ։ Ամա կընէկը ռազի չի լյա։

— Օզըմ չըմ, իմ քյօրփա խօխեն էն անդէր աշխարքը մա քցե, օզում չըմ,- լեց լյա նյում կընէգը։Ամա Համբօն անջուկ չի րա։

Մեղրու բարբառ

Շինէցէ Համբօյի տօնը կռէվ լու նամ։Համբօն խնդիս ի լու իյուր տըսնէրկու տըրէկան Կուքուրուն շիհար տանի, մին գործու տա, հօր մարդ դէռնի, ըխշատանք արի։ Կընէկը հօժար չէ լու։

— Խընդիս չիմ, իմ քօրփա րախէն ցիքիլ մու նա անիրավ ախշարքը, խընդիս չիմ,- լէց լունիս կընէկը։

Համա Համբօ լիսուլ չի։

Սյունիքի բարբառ. Տեղ գյուղի խոսվածք

Շինացի Հըմփօյին տօնը կըռէվ էր ընգյալ: Համփօն օզում էր ուրան տըսնէրկու տըրէկան Կյուրուքյէրին տանի քաղաք, մըն պանի տա, վէր մարթ տառնա, ըշխադանք անի: Կնէկյը օզում չէր:

– Օզում չէմ, իմ քյօրփա խուխէն էն պիրիշակ օլքյան չի քիցէս, օզում չէմ,– լաց էր ունում կընէկը:

Ամմա Համփօն լըսէց վէչ:

Արարատյան բարբառ. Այգեշատ գյուղի խոսվածք

Գէղացի Համբօյի տունը կըռիվ էր յընգէ: Համբօն ուզըմ էր իրա տասնէրկու տարէկան Գիքօրին քաղաք տանի, մէ գօրձի տա, վօր մառթ էղնի, աշխատանք անա, կընիկը չէր համաձայնվըմ:

– Չէմ ուզըմ, իմ քյօրփա էրէխուն էն անիրավ ախշարը մի տար,– լաց էր ըլըմ կընիկը:

Համա Համբօն չըլըսէց կընգանը:

Մարտունու բարբառ (Վարդենիկի)

Գեղացի Համբոյ տուն կռիվ էր հնգե։ Համբոն գուզեր հուր տըսներկու տարեկան Գիքորին տանա քաղաք, մե գործի տա, օր մարթ դառնա, աշխատանք էնա։ Կնիկ ջամաձայնվեր։

-Ջուզեմ, իմ քոռփա ճժուն էտ անիծվուկ աշխար մի թալ, ջուզեմ, -գիլեր կնիկ։

Բայց Համբոն անգաճ չէրեց։

Սասունի բարբառ

Կեղացը Համբոյը դունը գռիվ էր ընգը: Համբոն գուզեր զըր դասներգու դարագան Կիքորը դաներ քաղաք, կորձիմը իդեր, վըր մարտ տառնը, աշխադանք ընե: Գնիգը չըր համածանվը:

– Չըմ ուզը, զըմ մադղաշ էրախեն ըն զուլում աշխարք մանե, չըմ ուզը,– գիլեր գնիգը:

Հըմը Համբոն չլըսըց:

Կռզենի բարբառ

Շընացի Համբօյի տունը կըռիվ էր ընգյած: Համբօն զօր թէ ըրան տասնըյէրկու տարական Գյիքօրին տանի շըհար մի բանի դընի, վէր մարդ դառչի, աշխատանք արէ: Կընիկը ռազի չէր:

– Զօլը չըմ, իմ պըճուր արախին էն փիս աշխարքը գըձէ մի՜, զօլը չըմ,– կընիկը լաց ընգյանէր:

Համա Համբօն մացավ վէչ:

Կարնո բարբառ

Գեղացի Համբոյին տունը կըռիվ էր ընկե: Համբոն կուզեր իրեն տասերկու տարեկան Գիքորին տանի քաղաք, մե կորձիմ տա, օր մարթ դառնա, աշխատանք էնե: Հըմը կընիկը չէր ուզե:

–Չե՜մ ուզե, իմ մատղաշ տղիս էդ անօրեն աշխարքը մի՜ ցըկե, չե՜մ ուզե,– կուլար կընիկը:

Հըմը Համբոն անկաջ չէրավ:

Համշենի բարբառ

Կեղացի Համբօյին դունը գռիվ ընգաձ էր: Համբօն կուզեր ուր դասերգու դարեգոն Գիքորին դոնի քաղաք, կորձի մը  դա, հնօր մաշտ տառնա, կօռձ ընը: Գընիգը ըրազի չէր:

– Չի՜մ ուզիլ, իմ բիջիգ դղուս ըդ օնդեր աշխարը մի՜ ցըքիլ, չիմ ուզիլ,– վըյեր գու գընիգը:

Ամա Համբօն օնգոջ տրավ հեչ:

Առաջադրանքներ
Գրել հետևյալ բառերի գրական տարբերակը

Կացի-սպասի
Նարդիվան-աստիճան
Քյալամ-կաղամբ
Մորմոնջ-մրջյուն
Տխիլ-կաղին
Հանդ-դաշտ
Բիձիկ-հորեղբայր
Շըշացնել-շվացնել
Գիտեմ ոչ-չգիտ եմ
Մտիկ անել-նայել
Լա դենը գնա-այնկողմը գնա
Արի կուշտս-արի ինձ մոտ
Ըմանչիլ մի-չամաչել
Բեզարեցի-հոգնեցի
Մի զադ էլ կա ոչ-ոչ մի բան չկա
Թեզ արա-արագացրու

Չափման միավորներ  ու  գործողություններ չափման միավորներով․ մաս 1

  • Որպես երկարության չափման միավոր գործածվում են`

 միլիմետրը՝ 1մմ

 սանտիմետրը՝ 1սմ

 դեցիմետրը՝ 1դմ

 մետրը՝ 1մ

 կիլոմետրը՝ 1կմ

1սմ=10մմ

1դմ=10սմ=100մմ

1մ =10դմ =100սմ=1000մմ

1կմ=1000մ=10000դմ

  • Որպես զանգվածի չափման միավոր գործածվում են`

 գրամը՝ 1գ

կիլոգրամը՝ 1կգ

 ցենտները՝ 1ց

 տոննան՝ 1տ

1կգ =1000գ

 1ց = 100կգ

1տ =10ց =1000կգ ։

  • Որպես ժամանակի չափման միավոր գործածվում են`

 վայրկյանը՝ 1վ

 րոպեն՝ 1ր

ժամը՝ 1ժ

 օրը ՝ 1օր

տարին՝ 1տարի

դար՝ 1 դար

1 օր =24 ժ

1 ժ =60 ր

1 ր =60 վ

1 տ=12 ամիս

1 դար=100 տարի

 • Որպես արագության չափման միավոր գործածվում են՝

 կիլոմետր-ժամ՝ 1կմ/ժ

մետր-ժամ՝ 1մ/ժ

մետր-վայրկյան՝ 1մ/վ

1կմ/ժ=1000 մ/ժ

1մ/վ=3600 մ/ժ

Առաջադրանքներ

Դասարանական առաջադրանքներ

1.Հաշվիր  գումարը.

Oրինակ՝

12 կմ 400 մ+8 կմ 750 մ=20 կմ+1150 մ =20 կմ+1 կմ 150 մ=21 կմ 150 մ

Քանի որ 12 կմ+8 կմ=20 կմ

400 մ+750 մ=1150 մ=1 կմ 150 մ

20 կմ+1 կմ 150 մ=21 կմ 150 մ

12 կմ  200մ+8 կմ 950 մ = 20 կմ + 1 կմ 150 մ = 21 կմ 150 մ     

10 մ 26 սմ+5 մ 84 սմ = 15 մ 110 սմ   

4 տ 600 կգ+5 տ 400 կգ = 10 տ

11 սմ 7 մմ+5 սմ 8 մմ = 17 սմ  5 մմ

5 ժ 35 ր+7 ժ 45 ր = 13 ժ 20 ր

5 ժ +12ժ 25 ր = 17 ժ 25 ր

2 օր 10 ժ+3 օր 15 ժ = 6 օր  1 ժ

26 ր 40 վ+20 ր 30 վ = 47 ր 10 վ

2.Հաշվիր տարբերությունը.

Oրինակ՝

10 սմ 6 մմ- 3 սմ 9 մմ=9 սմ 16 մմ-3 սմ 9 մմ=6 սմ 7 մմ

Քանի որ 10 սմ 6 մմ=9 սմ 16 մմ։

9 սմ-3 սմ=6 սմ

16 մմ-9 մմ=7 մմ

20 սմ  5 մմ-7 սմ 9մմ = 12սմ   6մմ

18 դմ 5 սմ-10 դմ 9 սմ = 7 դմ 6 սմ  

26 դմ 5սմ-12 սմ = 25 դմ 3 սմ

22 մ 4 սմ-14 մ 56 սմ = 7 մ 48 սմ

32 մ-11 մ 80 սմ = 20 մ 20 սմ

17 կմ-9 կմ 650 մ = 7 կմ 350 մ

3. Հաշվիր  2 մ 25 սմ, 3 մ 75 սմ և 5 մ կողմերով եռանկյան պարագիծը։ 11մ

4. Կատարի՛ր գումարումը և ստուգի՛ր հանումով

63752+98326=  162078

         Ստուգում՝         
+63752     162078 
 98326       98326 
162078       63752 
                   
                   
                   
                   

5.  Կատարի՛ր բազմապատկում և ստուգի՛ր բաժանումով:

21414

         Ստուգում՝          
x214      299614   
  14       28  214  
2996       19      
            14      
            56     
             56     
              0     
                    
                    

Տնային առաջադրանքներ

1.Հաշվիր  գումարը.

15 դմ 4 սմ+12 դմ 8 սմ = 27 դմ 12 սմ

16 դմ 6 սմ+8 սմ = 16 դմ 14 սմ

23 ց 62 կգ+4 ց 50 կգ = 27 ց 112 կգ

29 ց+2 ց 60 կգ = 31 ց 60 կգ

13 կմ+2 կմ 950 մ = 15 կմ 950 մ

10 մ 26 սմ+5 մ 84 սմ = 15 մ 110 սմ

4 տ +15 տ 800 կգ = 19 տ 800 կգ

2.Հաշվիր տարբերությունը.

12 կմ 750 մ-10 կմ = 2 կմ 750 մ

18 ց 62 կգ-5 ց 92 կգ = 12 ց 70 կգ    

10 ց-5 ց 60 կգ = 5 ց 60 կգ

22 տ- 20 տ 750կ գ = 2 տ 750 կգ

32 տ 200 կգ-850 կգ = 31 տ 1200 կգ – 850 կգ = 350 կգ

3. Հաշվիր 2 դմ 8 սմ, 6 դմ 2 սմ, 5 դմ 8 սմ և 9 սմ կողմերով քառանկյան պարագիծը։ P = 2 դմ 8 սմ + 6 դմ 2 սմ + 5 դմ 8 սմ + 9 սմ = 13 դմ 27 սմ

4. Կատարի՛ր գումարումը և ստուգի՛ր հանումով

73527+72612= 73527

         Ստուգում՝         
+73527     146139 
 72612       72612 
146139       73527 
                   
                   
                   
                   

5.  Կատարի՛ր բազմապատկում և ստուգի՛ր բաժանումով:

21514

         Ստուգում՝          
x215      301014   
  14       28  215  
3010       21      
            14      
            70     
             70     
              0     
                    
                    

Ես և իմ մայրենի լեզուն


Հայերենի այբուբեն կամ հայոց գրեր, հայերենի գրերի համակարգը, որը ստեղծվել կամ շատ դեպքերում ասում են՝ վերականգնվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից, որպես թվական նշում են  405-ը։ Հայերեն գիրը ստեղծողի անունով հաճախ անվանվում է նաև մեսրոպյան գիր կամ մեսրոպյան այբուբեն։
Մեսրոպյան այբուբենն ունի 36 տառ, 11-րդ դարում ավելացվել է ևս երկու տառ՝ Օ և Ֆ։ Մինչ այսօր հայերենի գրային համակարգում գրեթե փոփոխություններ չեն եղել։ Այժմ մեր այբուբենը բաղկացած է 39 տառից, քանի որ «ու»-ն համարվում է առանձին տառ։
Կա կարծիք, որ մինչև Մեսրոպ Մաշտոցի այբուբենի ի հայտ գալը, հայերը ունեցել են գիր, այսինքն նախամաշտոցյան գիր է եղել, կա այդպիսի երկու տարբերակ՝ սեպագիր և մեհենագիր։

Մեսրոպ Մաշտոցը այդ շրջանում անհրաժեշտ համարեց ունենալ գիր, քանի որ մարդիկ իրենց մայրենի լեզվով չէին գրում, հետևաբար նաև արդեն չէին խոսում, իսկ եթե քո մայրենի լեզուն, գիրը կորցնես, ստացվում է կձուլվես։
Երբ ստեղծվեցին հայոց գրերը, սկսեցին շատ գրքեր թարգմանվել, և առաջին նախադասությունը, որը հայերեն թարգմանվեց «Առակաց գրքից» է․ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» («Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը»)
Հայերենի զարգացման երեք շրջանի` հին հայերեն կամ գրաբար, միջին հայերեն, նոր հայերեն։

Աշխատանք բլոգում․
Պատասխանիր հարցերին գրավոր, տեղադրիր բլոգումդ
1․ Քանի՞ լեզվի ես տիրապետում։

2
2․ Ո՞րն է հայերենում քո ամենասիրելի բառը, բառակապակցությունը, որը հաճախ ես օգտագործում։

հայրենիք
3․ Ի՞նչ օտարամոլ բառեր ես օգտագործում քո խոսքի մեջ, որ գիտես՝ դա հայերեն չի, բայց օգտագործում ես։

շվեդերեն
4․ Իսկ գիտե՞ս՝ ինչ է բարբառը։

Այո, ամեն մարզի մարդիկ իր բառբարով են խոսում։
5․ Ձեր ընտանիքում խոսո՞ւմ եք բարբառով, գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր փոքրիկ առակ, պատմություն, հումորային պատմություն որևէ բարբառով, համացանցից ներբեռնիր ՀՀ քարտեզը, paint ծրագրով վրան նշիր, թե որ մարզում են այդ բարբառով խոսում, կարդա ընկերներիդ համար դասարանում և բացատրիր։ Այս ամենը մեկ նյութի տակ տեղադրիր, ուղարկիր ինձ։

Լոռի մարզում մենք ունենք ամառանոց։ Լորվա բարբառով մի առակ կգրեմ – տղան մտնում է տուն և ասում է – ձին է գալիս, մայրը պատասխանում է – դռանը։

Աֆրիկա

Լրացնել բաց թողնված բառերը՝

Այս մայրցամաքը  Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «Աֆարիք» ցեղի անունով:  Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի 2-րդ մայրցամաքն է՝ Եվռասյաից հետո:

Սահարա  աշխարհի ամենամեծ անապատն է:

Նեղոս  աշխարհի ամենաերկար գետն է:

Աֆրիկյան սավաննաներում բնակվում են զեբր, ընձուխտ ռնգեղջուր, առյուծ ու բորենի, կենդանիների արքան՝ առյուծ և ցամաքային ամենախոշոր կենդանին՝ աֆրիկյան փիղն է:

Նուկիմ քաղաքի խելոքները

Մաս 1-ին

Ժամանակով մի քաղաք է եղել՝ Նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.

-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:

– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «քագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:

Մի ավանի միջով անցնելիս տեսնում են խանութպանին մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:

– Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:

Առաջին անգամն են տեսնում տաքդեղը, առաջին անգամն են լսում տաքդեղ անունը:

-Ուտելու բա՞ն է, – հարցնում են նրան:

– Ուտելու բան է, բա՜ ոնց, – պատասխանում է խանութպանը:

– Որ էտպես է, մի կշեռք էտ ասածիցդ տուր:

Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր:

– Խաղող:

Առաջին անգամն են տեսնում խաղողը, առաջին անգամն են լսում խաղողի անունը:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ոնց, – պատասխանում է խանութպանը:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:

Մաս 2-րդ

Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի մոտ կտոր-կտոր ճերմակ բաներ:

– Էդ ի՞նչ ես ծախում:

– Շաքար:

Շաքա՞ր….Ո՛չ տեսել էին, ո՛չ լսել:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ոնց:

– Դե, մի կշեռք տո°ւր:

Վճարում են, առնում, կռթկռթալով ուտում, համը բերաններն է մնում:

Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:

Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից μան է կախված: Վար է բերում ձողը, բաց անում քսակը, մեջը՝ դեղին ոսկի: Ոսկին դատարկում է իր խուրջինի մեջ, փոխարենը քսակի մեջ խիճ ու ավազ է լցնում, ձողը նորից կանգնեցնում:

Առավոտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ճանապարհը: Հարցնելով հասնում են թագավորանիստ քաղաքը: Մայրաքաղաքի դռան մոտ նստում  են, ծախսերի հաշիվ են տեսնում, որ գումարը իրար մեջ արդար բաժանեն:

Ավագ պատգամավորն ասում է.

— Էն կարմիր բանը, որ ես կերա, քեզ գցեցի, դու կերար մեկէլին գցեցիր` մեկ արծաթ, էն բանը, որ աստված շինել էր, մենք քանդեցինք` մեկ արծաթ. էն բանը, քանց ձյուն ճերմակ էր, քանց մոր կաթ անուշ` երկու արծաթ:

Հաշիվը տեսնելուց հետո գնում  են թագավորի դռանը կանգնում: Դռնապանը իմաց է տալիս պալատականներին, սրանք էլ թագավորին, թե Նուկիմ քաղաքից պատգամավոր են եկել: Թագավորը հրամայում է ներս կանչել նրանց:

Պատգամավորները թագավորին գլուխ են տալիս և բարև բռնած կանգնում են: Ավագ պատգամավորը քսակը մոտեցնում է թագավորին և ասում.

– Թագավո՛րն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով: Էս մի քսակ ոսկին էլ ժողովրդի կողմից քեզ նվեր ենք բերել: Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է. երկու ձմեռ, մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:

Մյուս պատգամավորները գլխով հաստատում են նրա ասածը:

Թագավորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագավորի ականջին փսփսում է, թե ոսկու տեղ խիճ ու ավազ է:

Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.

– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:

Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.

– Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:

– Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ վերադառնում են իրենց քաղաքը:

  • Ավ. Իսահակյանի  «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթը պատմել սովորիր։
  • Կարդա այն հատվածը, որտեղ հանելուկներով են խոսում, գտի՛ր այդ հանելուկները,դո՛ւրս գրիր, տեղադրի՛ր բլոգումդ:
  • – Թագավո՛րն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով: Էս մի քսակ ոսկին էլ ժողովրդի կողմից քեզ նվեր ենք բերել: Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է. երկու ձմեռ, մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:
  • Հեքիաթի  2-րդ մասից գտի՛ր  և դո՛ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ հականիշ զույգ կա:
  • Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից μան է կախված: Վար է բերում ձողը, բաց անում քսակը, մեջը՝ դեղին ոսկի: Ոսկին դատարկում է իր խուրջինի մեջ, փոխարենը քսակի մեջ խիճ ու ավազ է լցնում, ձողը նորից կանգնեցնում:
  • Բնութագրի՛ր «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի պատգամավորներին և թագավորին:Համեմատի՛ր  նրանց հականիշ զույգերով: Շարքը շարունակի՛ր:

   Թագավրը                     պատգամավորներ  – Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:     Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:

խելացի                            անխելք

Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոջների հետ խառը:

Աֆրիկա

Մեծությամբ 2-րդ  մայրցամաքն  է:  Նրա ազգաբնակչությունը կազմում է հարյուրավոր բնիկ ցեղեր՝ իրենց բազմազան մշակույթով։ Աֆրիկան ամենատաք մայրցամաքն է, որտեղ 53 պետություն կա։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ անապատը՝ Սահարան, և ամենաերկար գետը՝ Նեղոսը:

Աֆրիկյան սավաննաներում բնակվում են ռնգեղջյուր, ընձուղտ, զեբր ու բորենի, կենդանիների արքան՝ առյուծը և ցամաքային ամենախոշոր կենդանին՝ աֆրիկյան փիղը: Հասարակածային խոնավ անտառներում՝ ջունգլիներում հազարավոր կենդանիներ ու թռչուններ կան: Գետերում ու լճերում պատսպարված են կոկորդիլոսներն ու գետաձիերը:

Այս մայրցամաքը  Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով: Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո: Դեռևս մեր թվարկությունից շատ դարեր առաջ Աֆրիկայի հյուսիսային ափերն են այցելել փյունիկեցիները, հին հռոմեացիները, հին հույները: Ոսկի, փղոսկր և թանկարժեք փայտանյութ հայթայթելու համար եգիպտական փարավոնները արշավախմբեր են ուղարկել՝ դեպի Նեղոս գետի վերին հոսանքները:

Զարմանալի փաստեր

Սահարան աշխարհի ամենամեծ անապատն է:

Նեղոսն աշխարհի ամենաերկար գետն է:

Այստեղ է գտնվել աշխարհի ամենամեծ ադամանդը:

Նեղոսյան կոկորդիլոսն աշխարհում ամենամեծն է:

Աշխարհի ամենամեծ գորտը Կամերունում է: Այն կարող է հասնել մինչև տնային կատվի չափերի և կոչվում է գողիաթ:

Լրացուցիչ նյութ — Աֆրիկա մայրցամաքի կենդանին

Չափման միավորների համեմատում

Երկարության չափման միավորներ

  • 1սմ=10մմ
  • 1դմ=10սմ
  • 1մ=100սմ
  • 1մ=10դմ
  • 1կմ=1000մ

Զանգվածի չափման միավորներ

  • 1կգ=1000գ
  • 1ց=100կգ
  • 1տ=1000կգ
  • 1տ=10ց

Ժամանակի չափման միավորներ

  • 1օր=24ժ
  • 1ժ=60ր
  • 1ր=60վ
  • 1տ=12ամիս
  • 1դար=100տարի

Առաջադրանքներ․

1․Համեմատի՛ր։ (աստղանիշի փոխարեն տեղադրելով >, <, =)

  • 10սմ < 10մ
  • 167սմ = 167սմ
  • 2մ > 20դմ
  • 3դմ3սմ < 35սմ
  • 13կմ560մ > 12կմ560մ
  • 7000կգ < 7000տ
  • 15կգ350գ = 15350գ
  • 5տ7ց > 5տ400կգ
  • 8ց140կգ > 8ց110կգ
  • 67տ350գ > 61տ350գ
  • 5ր20վ > 4ր20վ
  • 27ր10վ < 27ր30վ

2․ Բրիգադը մինչև ընդմիջում քաղեց 2տ450կգ խնձոր, իսկ ընդմիջումից հետո՝ 600կգ ավելի։ Ամբողջ խնձորը հավասարապես լցրեցին 220 արկղի մեջ և ուղարկեցին պահեստ։ Քանի՞ կիլոգրամ խնձոր լցրեցին յուրաքանչյուր արկղի մեջ: 2450 + 600 = 3050   2450 + 3050 = 5500  5500 : 220 = 25  

3․ Անին գնեց 7 միատեսակ տուփ կարագ։ Այդ կարագից 540գ նա օգտագործեց գաթա պատրաստելու համար, իսկ մնացած 860գ-ը պահեց սառնարանում։ Որքա՞ն էր մեկ տուփ կարագի զանգվածը։ 540+860=1400:7=200

4. Կրկնում ենք․

ա․ 45678 թիվը քանի՞ նիշ ունի և քանի՞ հազարյակ կա հազարյակների կարգում։ 5 նիշ 5 հազարյակ

բ․ Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 2 թվանշանը։ 2000

գ․  Թիվը ներկայացրու՛ կարգային գումարելիների գումարի տեսքով։

56783 = 50000 + 6000 + 700 + 80 + 3 = 56783

24316= 20000 + 4000 + 300 + 10 + 6 = 24316

34256= 30000 + 4000 + 200 + 50 + 6 = 34256

29831= 20000 + 9000 + 800 + 30 + 1 = 29831

26371= 20000 + 6000 + 300 + 70 + 1 = 26371

27361= 20000 + 7000 + 300 + 60+ 1 = 27361

74621= 70000 + 4000 + 600 + 20 + 1 = 74621

36549=  30000 + 6000 + 500 + 40 + 9 = 36549

45271= 40000 + 5000 + 200 + 70 + 1 = 45271  

35271= 30000 + 5000 + 200 + 70 + 1 = 35271

637168= 600000 + 30000 + 7000 + 100 + 60 + 8 = 637168

դ․ Թվերը դասավորի՛ր  նվազման կարգով։

456, 123,  4567, 23, 63, 5

4567, 456, 123, 63, 23, 5

ե․ Թվերը դասավորի՛ր աճման կարգով։

978, 467, 820, 45, 28, 31

28, 31, 45, 467, 820, 978

զ․ Կատարի՛ր գումարումը և ստուգի՛ր հանումով

14232+25412=  39644

         Ստուգում՝         
+14232     39644  
 25412      25412  
 39644      14232  
                   
                   
                   
                   

76234+87128= 163362

         Ստուգում՝         
+76234     163362 
 87128       87128 
163362       76234 
                   
                   
                   
                   

է․ Կատարի՛ր բազմապատկում և ստուգի՛ր բաժանումով:

1255

         Ստուգում՝         
x125      6255    
   5       5  125  
 625      12      
           10      
           25     
            25     
             0     
                   
                   

Page 3 of 3

Powered by WordPress & Theme by Anders Norén

Skip to toolbar