Վիլլիամ Արթհանիանի մեդիատարածք

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Հյուսիսային դպրոց, 3.1 դասարան

Date: March 3, 2025

Գարնանային հեքիաթ

Արդեն գարուն է: Ձմեռը իր տեղը զիջել է գարնանը: Ծաղիկները սկսել են ծաղկել, ծառերը սկսել են բողբոջել, իսկ երեխաները իջնում են բակ խաղալու: Թռչունները սկսում են երգել իրենց գեղեցիկ երգերը: Մարդիկ հանում են իրենց տաք վերարկուները ու հագնում են գարնանային բաճկոն: Գարնանը մայրիկների ու կանանց տոնն է: Գարունը լի է երջանկությամբ ու սիրով: Գարնանը ես սիրում եմ զբոսնել ու խաղալ ընկերներիս հետ:

Դիցաբանություն և առասպել

Հնում, մարդիկ չկարողանալով բացատրել բնության երևույթները, օրինակ՝ կայծակը, անձրևը, երկրաշարժը, սկսել են դրանք մարմնավորել, վերագրել աստվածությունների, յուրաքանչյուր տարերքի համար մի աստված են ունեցել: Աստվածները գերբնական հատկություններով օժտված, հույզեր, ապրումներ, մտածողություն ունեցող, կատարյալ և մարդակերպ էակներ են, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է բնության ու հասարակության առանձին երևույթներ: 

 Կառուցվել են տաճարներ, կանգնեցվել նրանց արձանները, մատուցվել զոհեր, կազմակերպվել հատուկ տոնախմբություններ:

Հեթանոս հայերն աստվածներին նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, զոհաբերել կենդանիներ: Հայկական դիցարանում, բացի անձնավորված մարդակերպ աստվածներից, հիշատակվում են զանազան մտացածին էակներ, հրեշներ (վիշապներ) և չար ու բարի ոգիներ (Արալեզ, Հավերժահարս, Քաջք,  և այլն):

Դիցաբանություն են նաև «Տիգրան և Աժդահակ», «Արտաշես և Արտավազդ» հայկական առասպելները, «Սասնա ծռեր» էպոսը և այլն:

Առասպելը չափազանցված զրույց է. և՜ պատմողը, և՜ ունկնդիրն այն ընկալում են որպես արժանահավատ-իրական պատմություն և փոխանցում բանավոր: 

Առասպելներում արտացոլված են բարու և չարի, հերոսության և վախկոտության, արդարության և անհավատարմության մասին մարդկանց պատկերացումները: 

«Առասպել» արտահայտությունը առօրյայում օգտագործվում է անհավանական, մտացածին իմաստով:

Հարցեր և առաջադրանքներ/պատասխանել գրավոր/

  1. Ի՞նչ հասկացանք դիցաբանությունից, ի՞նչ է առասպելը, իրակա՞ն է, թե՝ հորինովի
  2. Անվանական, մտացածին իմաստով, հորինվոնի։
  3. Ո՞վքեր էին առասպելի հերոսները
  4. զանազան մտացածին էակներ, հրեշներ (վիշապներ) և չար ու բարի ոգիներ (Արալեզ, Հավերժահարս, Քաջք,  և այլն):
  5. Ի՞նչ հայկական առասպելներ ու առասպելական հերոսներ գիտենք/նշել անուններ միայն,/
  6. «Տիգրան և Աժդահակ», «Արտաշես և Արտավազդ» հայկական առասպելները, «Սասնա ծռեր» էպոսը և այլն:
  7. Գիտե՞նք որևէ առասպել, որը կարող ենք ներկայացնել/բանավոր/
  8. Ի՞նչ հեքիաթական տաճար/ներ/գիտեք հայաստանում
  9. Ի՞նչ հեթանոսական տաճար/ներ/ գիտեք Հայաստանում:
  10. Աստղիկի տաճար (Ծիծեռնակաբերդ)
  11. Արտաշատի հեթանոսական տաճար

Գարնանյին հեքիաթ

լինում է, չի լինում, ՄԻ տղա է լինում այս տղան շատ է սիրում գարունը։ Նա մի անգամ ձմռանը ամեն օր երազ է տեսնում թե իբր գարուն է եկել։ Տղան վազելով դուրս է գալիս բակ ու տեսնում է որ, ամեն ինչ ծաղկել է, ու ամեն ինչ ամեն ինչ այնքան գունավոր ու գեղեցիկ է տղան սկսում է ուրախ վազվզել ու երգել ու հանկարծ մի զարմանալի բան է նկատում․ ծառերը լեզու են առել ու իրար հետ զրուցում են ծաղիկներն են ուրախ երգում են ․․․

Powered by WordPress & Theme by Anders Norén

Skip to toolbar